սպասիր․․․

Թթվահիմնային բալանս

Ջրածնի իոնի (H+)  կոնցենտրացիայի կարգավորումը օրգանիզմում կատարվում է այնպես, ինչպես մյուս իոններինն է։ Գլխավոր դերը պատկանում է երիկամներին։ Այնուամենայնիվ ջրածնի իոնների արտաբջջային կոնցենտրացիայի կարգավորումը ներառում է ավելին, քան պարզապես երիկամների միջոցով ավելցուկի հեռացումն է։

Օրգանիզմում գործում են բազմաթիվ թթվա-հիմնային բուֆերային համակարգեր, ներառյալ արյունը, բջիջները, և թոքերը, որոնք ապահովում են H+-իոնների նորմալ կոնցետրացիան ինչպես արտաբջջային, այնպես էլ ներբջջային հեղուկներում։

H+-իոնների կոնցենտրացիան պահվում է բավականին նեղ սահմաններում, քանի որ օրգանիզմի գրեթե բոլոր ֆերմենտների աշխատանքը խիստ զգայուն են այս իոնների նկատմամբ։ Համեմատած մյուս իոնների, ջրածնի իոնների կոնցենտրացիան բավականին ցածր է։  Այսպես, օրինակ, Na-իոնների քանակը 3.5 միլիոն անգամ ավել է, քան ջրածնի իոններինը։

Թթվի և հիմքի սահմանումը

H+ -իոնը իրենից ներկայացնում է մեկ ազատ պրոտոն, որն անջատվում է ջրածնի ատոմից։

Թթուները պարունակում են H+-իոն և ունակ են  այն տալու շրջապատող հեղուկին։ Օրինակ, HCl-ը (աղաթթու) ունակ է ջրում իոնիզացվելու՝ տալով H+-իոն և Cl իոն։ Նմանապես ածխաթթուն (H2CO3) ջրում իոնիզացվում է՝ վերածվելով HCO3ի և H+-իոնների։

Հիմքը իոն կամ մոլեկուլ է, որը կարող է ընդունել H+-իոն։ Օրինակ, HCO3ը հիմք է, որը կարող է միացնել իրեն H+-իոն՝ դառնալով H2CO3։

Օրգանիզմի սպիտակուցները ևս հանդես են գալիս որպես  հիմքեր, քանի որ նրանցից շատերը պարունակում են բացասական լիցքավորված ամինաթթուներ, որոնք հեշտությամբ կապում են ջրածնի իոններին։ Էրիթրոցիտների հեմոգլոբինը և բջիջներում գտնվող որոշ այլ սպիտակուցներ մարմնի կարևորագույն հիմքերից են։

Հիմք և ալկալի հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։ Ալկալին մոլեկուլ է, որը կազմված է ալկալիական մետաղից (նատրիում, կալիում, լիթիում) և խիստ հիմնաին իոն OH-ից։ Այս հիմնային հատվածը արագ փոխազդում է H+-իոնների հետ՝ հեռացնելով հեղուկից այս իոնները։ Հետևաբար, մարմնի հեղուկ միջավայրից H+-իոնների հեռացումը կոչվում է ալկալոզ, իսկ այդ իոնների ավելցուկը՝ ացիդոզ։

 

Ուժեղ, թույլ հիմքեր ու թթուներ։ ՈՒժեղ թթու HCl-ը հեշտությամբ անջատում է ջրածնի իոն, հետևաբար համարվում է ուժեղ թթու, իսկ օրինակ H2CO3-ը ավելի դժվարությամբ է տալիս իոններ, այդ իսկ պատճառով համարվում է թույլ թթու։ Նմանապես ուժեղ հիմքը արագ զավթում է H+-իոնը, օրինակ OH-խումբը, որը միանալով ջրածնի իոնին ձևավորում է ջրի մոլեկուլ (H2O): Թույլ հիմքի տիպիկ օրինակ է HCO3ը, որը ավելի թույլ է կապվում ջրածնի իոնի հետ, քան OH է։

One thought on “Թթվահիմնային բալանս

Թողնել մեկնաբանություն