Լյարդի ֆիզիոլոգիան
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և ամենամեծ ներքին օրգանը։ Նրա քաշը մոտավոր 1500գ է։ Այն տեղակայված է որովայնային խոռոչի վերին աջ և մասամբ վերին ձախ քառակուսիներում։
Լյարդը պարփակված է ֆիբրոզ շարակցական հ8յուսվածքից կազմված պատիճի մեջ, որն անվանում են Գլիսոնյան պատիճ։ Պատիճից բացի այն պատված է նաև ընդերային որովայնամզով, բացառությամբ ստոծանուն միացման հատվածի կամ այլ օրգաններին հպման հատվածներում։
Լյարդը խորը ակոսների հաշվին անատոմիորեն բաժանված է 4 բլթերի՝ 2 մեծ, 2 փոքր՝
- աջ բիլթ
- ձախ բիլթ
- քառակուսի բիլթ
- պոչավոր բիլթ
Լյարդը կատարում է բազմապիսի ֆունկցիաներ, որոնցից հիմնականը նշված է աղյուսակում։
Արյան մեջ շրջանառվող մի շարք սպիտակուցներ արտադրվում և արտազատվում են լյարդի կողմից։ Կարևորագույն դեր է խաղում սննդանյութերի՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և վիտամինների նյութափոխանակության մեջ։ Լյարդի միջոցով կարգավորվում է արյան մեջ գլյուկոզի, ինչպես նաև շատ ցածր խտությամբ լիպոպրոտեինների որոշակի մակարդակը։ Բացի այդ լյարդը չեզոքացնում և կոնյուգացնում է արյան մեջ առկա մի շարք թունավոր նյութերը, դեղերը և այլն։ Դրա հետ մեկտեղ լյարդը կարող է գերբեռնվել թունավոր նյութերով և վնասվել։
Լյարդը կատարում է նաև էկզոկրին ֆունկցիա, այն արտադրում և արտազատում է լեղի, որը պարունակում է լեղաթթուներ, խոլեստերին և ֆոսֆոլիպիդներ։ Ի վերջո լյարդը կատարում է էնդոկրին-նման ֆունկցիա։
Լյարդում է արտադրվում արյան մեջ շրջանառվող սպիտակուցների մեծամասնությունը․
- ալբումիններ – մասնակցում են արյան ծավալի և միջբջջային հեղուկի հավասրակշռության պահպանմանը՝ օնկոտիկ ճնշում ձևավորելու հաշվին։
- լիպոպրոտեիններ – մասնավորապես շատ ցածր խտությամբ լիպոպրոտեիններ (VLDLs), որոնք մասնակցում են լյարդից դեպի այլ օրգաններ եռգլիցերիդների տեղափոխությանը։ Լյարդը քիչ քանակությամբ սինթեզում է նաև ցածր-խտությամբ լիպոպրոտեիններ (LDLs), որոնք տեղափոխում են խոլեստերինի էսթերները լյարդից դեպի այլ օրգաններ, և բարձր խտությամբ լիպոպրոտեիններ (HLDLs), որոնք էլ կատարում են հակառակ ֆունկցիան՝ խոլեստերինը այլ օրգաններից և հյուսվածքներից բերում են դեպի լյարդ։
- գլիկոպրոտեիններ – սրանց մեջ են մտնում սպիտակուցներ, որոնք մասնակցում են երկաթի տեղափոխմանը, մասնավորապես հապտոգլոբին, տրանսֆերին և հեմոպեքսին,
- պրոթրոմբին և ֆիբրինոգեն – հանդիսանում են կարևոր գործոններ արյան մակարդման գործընթացում
- ոչ իմունային α-գլոբուլիններ և β-գլոբուլիններ – ևս մասնակցում են օնկոտիկ ճնշման ձևավորմանը, ինչպես նաև տարբեր նյութերի համար կրողներ են հանդիսանում։
Լյարդը մասնակցում է նաև վիտամինների և երկաթի պահեստավորմանը և ձևափոխմանը։
Որոշ վիտամիններ կլանվում են արյունից լյարդի կողմից և կենսաքիմիական ձևափոխության ենթարկվում․
- վիտամին A (ռետինոլ) – կարևոր նշանակություն ունի տեսողության համար։ Այն հանդիսանում է ռետինալի նախաձևը, իսկ վերջինս մտնում է աչքի լուսազգաց բջիջներում պարունակվող ռոդօսպինի կազմության մեջ։ Արյան միջից այս վիտամինը կլանվում է լյարդում և պահեստավորվում աստղաձև բջիջներում; Արյան մեջ վիտամին A-ի նվազման դեպքում արտազավում է պահեստային վիտամինը, որը հանդես է գալիս սպիտակուցի հետ կապված (retinol binding protein- RBP) ռետինոլի ձևով։ Այս վիտամինի պակասը հանգեցնում է հավկուրության և մի շարք մաշկային խնդիրների առաջացմանը։
- վիտամին D (խոլեկալցիֆերոլ) – կարևորագույն վիտամին, որը մասնակցում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակությանը։ Այս վիտամինը մարդը ստանում է սննդային D3-ի ձևով, ինչպես նաև մաշկում եղած 7-դեհիդրոխոլեստերոլից․ որը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ վերափոխվում է վիտամին D-ի։ Ի տարբերոթյուն վիտամին A-ի, D-ն չի կուտակվում լյարդում, այլ մատակարավում է կմախքային մկաններին և ոսկրերին։ Լյարդում այս վիտամինը ձևափոխվում է 25-հիդրօքսիխոլեկալցիֆերոլի։ Հետագա ձևափոխումը կատարավում է երիկամներում, որտեղ առաջանում է 1,25-հիդրօքսիխոլեկալցիֆերոլ, որը մոտ 10 անգամ ավելի ակտիվ է, քան վիտամին D3-ը։ Վիտամին D-ն կարևոր նշանակություն ունի ոսկրային համակարգի և ատամների ճիշտ զարգացման համար։ Վերջինիս պակասը բերում է ռախիտի առաջացման, ինչպես նաև ոսկրերի միներալիզացիայի խանգարումների։
- Վիտամին K – կարևոր է մակարդման գործոնների, մասնավորապես պրոթրոմբինի սինթեզի համար։ Ինչպես և վիտամին D-ն, այ7ն նույ7նպես ստացվում է երկու աղբյուրից՝ սննդից և աղիների բակտերիաների կողմից։ Այս վիտամինը հասնում է լյարդ խիլոմիկրոնների կազմության մեջ, որտեղ ամբողջությամբ կլանվում է, մասամբ օգտագործվում է, իսկ մյուս մասն էլ արտազատվում է VLDL-ի կազմության մեջ։ Վիտամին K-ի պակասը բերում է հիպոպրոթրոմբինեմիայի և ցածր մակարդելիությամբ պայմանավորված այլ խանգարումների։
Լյարդը մասնակցում է երկաթի նյութափոխանակությանը և պահեստավորմանը։
Լյարդում են սինթեզվում երկաթի հոմեոստազին մասնակցող գրեթե բոլոր սպիտակուցները՝ հապտոգլոբինը, տրանսֆերինը և հեմոպեքսինը․
- Տրանսֆերինը պլազմայի երկաթ տեղափոխող սպիտակուց է։
- Հապտոգլոբինը կապում է պլազմայում առկա ազատ հեմոգլոբինը, որից պահվում է միայ7ն երկաթը, իսկ մնացածը հեռացվում է։
- Հեմոպքսինը մասնակցում է արյան մեջ հեմի տեղափոխմանը։
Երկաթը կոիտակվում է հեպատոցիտների ցիտոպլազմայում ֆերրիտինի ձևով կամ կարող է ձևափոխվել հեմոսիդերինի գրանուլների։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ լյարդը երկաթի երկարատև պահեստավորման գլխավոր օրգանն է։ Երկաթի գերքանակը կարող է բերել հեմոքրոմատոզի զարգացման, որի դեպքում վնասվում է լյարդը՝ հեպատոցիտնեում երկաթի մեծ քանակի կուտակման հետևանքով։
Լյարդը մասնակցում է թույների, դեղամիջոցների և այլ օտար սպիտակուցների (քսենոբիոտիկներ) քայքայմանը։
Մի շարք նյութեր, դեղեր հիդրոֆիլ չեն, այդ պատճառով դժվար են հեռացվում երիկամներով։ Այս դեպքում լյարդը ձևափոխում է այս նյութերը ավելի ջրալույծ ձևերի։ Այս գործընթացն իրականացվում է հեպատոցիտներում 2 փուլով՝
- Փուլ 1 (օքսիդացում) – այդ նյութերի հիդրօքսիլացումն է (-OH խմբի ավելացում) կամ կարբօքսիլացումը (-COOH խմբի ավելացումը)։ Այս ռեակցիաները կատարվում են հեպատոցիտների էնդոպլազմային ցանցում և միտոքոնդրիումներում։
- Փուլ 2 (կոնյուգացիա) – ներառում է կոնյուգացիա գլյուկուրոնաթթվով, գլիցինով կամ տաուրինով։ Այս գործընթացը դարձնում է առաջին փուլին մասնակցած նյութերը էլ ավելի ջրալույծ, այնպես որ վերջիններս հեշտությամբ հեռացվում են երիկամներով։
Լիպոպրոտեինների նյութափոխանակությունը
Լիպոպրոտեինները լիպիդներից և սպիտակուցներից կազմված բարդ միացություններ են, որոնք ապահովում են արյան միջոցով խոլեստերինի և եռգլիցերիդների տեղափոխումը։ Քանի որ ճարպի մոլեկուլները, չի կարող արյան մեջ տեղափոխվել, այդ պատճառով դրանք միանում են սպիտակուցների հետ՝ դառնալով հիդրոֆիլ և հեշտությամբ տեղափոխվում են։
Լիպոպրոտեինները(նրա առանձին մասերը՝ սպիտակուցներ, լիպիդներ) սինթեզվում են հեպատոցիտներում։ Այնուհետև դուրս են գալիս սինուսոիդալ տարածություն և անցնում արյան մեջ։ Որոշ հորմոններ, ներառյալ էստրոգենը և վահանաձև գեղձի հորմոնները կարգավորում են լիպոպրոտեինների արտադրությունը։
Ընդհանուր առմամբ տարբերում են լիպոպրոտեինների 4 դաս, կախված խտությունից, մոլեկուլային զանգվածից, չափից և քիմիական կազմությունից։
Տարբերում են՝
- խիլոմիկրոններ
- շատ ցածր խտությամբ լիպոպրոտեիններ (VLDLs)
- ցածր խտությամբ լիպոպրոտեիններ (LDLs)
- բարձր խտությամբ լիպոպրոտեիններ (HLDLs)
Որքան խիտ է լիպոպրոտեինը, այնքան ավելի մեծ չափ ունի։
Խիլոմիկրոններ – սրանք ամենացածր խտությունն ունեն և ամենամեծ չափսերը։ Առաջանում են բարակ աղիքում և ապահովում են սննդից ճարպային մոլեկուլների տեղափոխումը դեպի արյուն։
VLDLs- չափերով ավելի փոքր են և ունեն ավելի բարձր խտություն։ Այս լիպոպրոտեինները սինթեզվում են լյարդում և քիչ քանակությամբ բարակ աղիքում։ Ֆունկցիան եռգլիցերիդների տեղափոխումն է լյարդից այլ հյուսվածքներ։ Լյարդից VLDL-ների տեղափոխմանը մասնակցում է ապոլիպոպրոտեին B-100 սպիատոկւցը, որը ևս սինթեզվում է լյադրում։ Որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ լյարդի բնածին խանգարման՝ ա-բետալիպոպրոտեինեմիայի կամ լյարդի սուր, խրոնիկ որոշ հիվանդությունների դեպքում ապոլիպոպրոտեին B-100-ը չի արտադրվում, ինչի հետևանքով սինթեզված լիպոպրոտեինները մնում են լարդում՝ ամբողջությամբ լցնելով հեպատոցիտի ցիտոպլազման։
LDL և HDL – առաջանում են պլազմայում և քիչ քանակությամբ լյարդում։ Սրանց խտությունը ավելի բարձր է համապատասխանաբար։ LDL-ները մասնակցում են խոլեստերինի տեղափոխմանը լյարդից դեպի հ8յուսվածքներ, իսկ HDL-ները ընդհակառակը՝ ապահովում են խոլեստերինի էսթերների տեղափոխմանը ծայրամասային օրգաններից դեպի լյարդ։ LDL-ների բարձր քանակը ուղղակիորեն խոսում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի մասին, իսկ HDL-ների բարձր մակարդակը և LDL-ի ցածր մակարդակը, ընդհակառակը, այդ ռիսկի ցածր լինելու մասին։
Լյարդը մասնակցում է նյութափոխանակային մի շարք այլ պրոցեսներին
Ածխաջրերի փոխանակություն – լյարդը կարգավորում է արյան մեջ գլյուկոզի քանակությունը։ Կլանելով սննդով ստացված գլյուկոզը, լյարդը այն վեր է ածում գլյուկոզո-6-ֆոսֆատի։ Կախված օրգանիմզի պահանջից, այն կամ կօգտագործվի գլիկոլիտիկ ուղիում կամ կպահեստավորվի գլիկոգենի տեսքով։ Սովի ժամանակ գլիկոգենը ճեղքվում է (գլիկոգենոլիզ), իսկ անջատված գլյուկոզի մոլեկուլները անցնում են արյան մեջ և օգտագործվում որպես էներգիայի աղբյուր։
Ճարպերի փոխանակությունը – սննդով ստացված ճարպաթթուները լյարդում ենթարկվում են β-օքսիդացման, որի արդյունքում էներգի է անջատվում։ Լյարդի կողմից արտադրվում են նաև կետոնային մարմնիկներ, որոնք այլ օրգանների (բայց ոչ լյարդի) օգտագործվում են որպես վառելիք։
Խոլեստերին – լյարդը մասնակցում է նաև խոլեստերինի սինթեզին և կլանմանը արյան միջից։ Խոլեստերինը շատ կարևոր նշանակություն ունի լեղաթթուների, լիպոպրոտեինների և օրգանելների ձևավորման հարցում։
Միզանյութ – լյարդում է սինթեզվում ողջ նաև միզանյութը ամոնիումի իոններից։ Վերջիններս ստացվում են քայքայված սպիտակուցներից և նուկլեինաթուներից։
Ամինաթթուների – վերջապես լյարդը մասնակցում է ոչ էսենցիալ ամինաթթուների սինթեզին և ձևափոխմանը։
Լեղարտադրությունը լյարդի էկզոկրին ֆունկցիան է։
Լյարդը մասնակցում է մի շարք նյութերի, որոնք արյան միջոցով տեղափոխվում են լյարդ տարբեր օրգաններից՝ աղիներից, ենթաստամոքսային գեղձից, փայծաղից և այլն։ Այս պրոդուկտներից որոշները ներգրավված են լեղու արտադրության մեջ։ Լեղին պարունակում է նյութափոխանակության կոնյուգացված և քայքայված արգասիքներ, որոնց մի մասը հեռացվում է աղիներով, իսկ մյուս մասը նպաստում է որոշ սննդանյութերի ներծծմանը։ Լեղու պարունակությունը տես աղյուսակում։
Լեղու պարենքիմայում եղած լեղախորաններից լեղին հավաքվում է լյարդային ծորանում։ Լյարդից լեղածորանով լեղին կուտակվում է լեղապարկում, որտեղից այ7ն հետ է գալիս դեպի ընդհանուր լեղածորան, որը լեղի է տանում լյարդից և լեղաարկից դեպի 12-մատնյա աղի։
Էնդոկրինանման ֆունկցիա
Լյարդը մասնակցում է մի շարք հորմոնների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններին։
- Վիտամին D – փոխակերպում է 25-հիդրօքսիկալցիֆերոլի (տես վերևում)։
- Թիրօքսին – դեյոդացման ռեակցիայի միջոցով վահանաձև գեղձի կողմից արտադրված T4-ը (թիրօքսին) փոխակերպվում է կենսաբանորեն ակտիվ T3–ի (տրիյոդթիրոնին)
- Աճի հորմոն – արտադրվում է մակուղեղի կողմից։ Այս հորմոնի ազդեցությունը բազմապատկվում է լյարդում սինթեզվող ինսուլինանման գործոն 1-ի (IGF-1) ազդեցությամբ և ընկճվում է սոմատոստատինի ազդեցությամբ։ Վերջինս արտադրվում է աղիների էնտերոէնդոկրին բջիջների կողմից։
- Ինսուլին և գլյուկագոն – այս հորմոններն արտադրվում են ենթաստամոքսային գեղձի կողմից և քայքայվում են տարբեր օրգաններում, սակայն քայքայման ամենակարևոր տեղը լյարդն է։
Վերջը ցիռոզից եմ մեռնելու😪😴🥛🥃🍷🍺
T0TBRvoDnza
gpSs5rhTOAG
thRT7Smz0Z9