Քունքային շրջան
ՔՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆ
Սահմաններն են՝
Առջևից՝ ակնակապճի վերին դրսային եզր,
Վերևից և հետևից՝ վերին քունքային գիծ,
Ներքևից՝ այտային աղեղի վերին եզրը և բրա շարունակությամբ հետ տարած գիծը։
Շերտերը՝
- Մաշկ
- Ենթամաշկ
- Մակերեսային փակեղ,
- Քունքային փակեղ (սեփական)
- Ենթաջլոնային բջջանք
- Քունքամկան
- Քունքոսկրի խրթեշ
Մաշկ
Հետևից և վերևից հաստ է, առջևից և ներքևից բարակ ու շարժուն, զուրկ մազերից։
Ենթամաշկ
Ենթամաշկը թույլ է զարգացած։ Այստեղ տեղադրված են ավշային և արյունատար անոթներ։
Մակերեսային փակեղ
Սա հանդիսանում է ջլոնային սաղավարտի շարունակությունը։ Կազմված է 2 շերտերից՝
- մակերեսային՝ խորշիկավոր
- խորանիստ՝ շերտավոր, որով անցնում են (3-րդ խուրձ) քունքային մակերեսային զարկերակը, երակը(a.v. temporalis superficialis) և ականջ-քունքային նյարդը (n. auriculotemporalis)։ Զարկերակը կարելի է շոշափել ականջի այծիկից մեկ միջաձիգ մատ առաջ։
Այս շրջանի մակերեսային նյարդերն են՝
V զույգ նյարդ՝ եռվորյակ նյարդ (n. trigeminus) → 3-րդ ճյուղ՝ ստործնոտային նյարդ (n. mandibularis) → ականջ-քունքային նյարդ (n. auriculotemporalis)` մաշկային ճյուղեր։
V զույգ նյարդ՝ եռվորյակ նյարդ (n. trigeminus) → 2-րդ ճյուղ` վերինծնոտային նյարդ (n. maxillaris) → այտաքունային նյարդ (n. zygomaticotemporalis)
Դիմային նյարդ (n. facialis) → քունքային և այտային ճյուղեր (r. temporalis et r. zygomaticus n. facialis)
Քունքային փակեղ (ջլոն) (fascia temporalis)
Սկսվում է վերին քունքային գծից և ծածկում է քունքամկանը։ Հասնելով այտային աղեղին՝ բաժանվում են երկու թերթիկների՝
- մակերեսային – այտային աղեղի արտաքին մակերեսին է կպնում,
սրանց միջև տեղադրված է բջջանք և միջին քունքային զարկերակ և երակը (a.v. temporalis media)։ Զարկերակը համարվում է մակերեսային քունքային զարկերակի ճյուղ, իսկ երակը՝ մասնակցում է հետծնոտային երակի կազմավորմանը։
- խորանիստ – այտային աղեղի ներքին մակերեսին է կպնում,
Ենթաջլոնային բջջանք
Այտային աղեղից ցած կապում է այս շրջանը ստորքունքափոսի հետ՝ դեմքի խորանիստ շրջանում։ Այս ճանապարհով կարող է ինֆեկցիան տարածվել։
Քունքամկան (m. temporalis)
Սկսվում է ստորին քունքային գծից և նրա ջիլը կպնում է ստորին ծնոտի պսակաձև ելունին (processus coronoideus mandibularis): Այս մկանի ներքին մակարեսին տեղադրված են՝ քունքային խորանիստ առաջային և հետին նյարդաանոթային խուրձը (a.v.n. temporalis profundus anterior et posterior)։ Զարկերակները սկիզբ են առնում վերինծնոտային զարկերակից, իսկ նյարդերը ստորինծնոտային նյարդից։
Քունքոսկրի խրթեշ
Բարակ է, դիպլոիկ շերտը թույլ է արտահայտված։ Վերնոսկրը ամուր կպած է ոսկրին։ Ենթավերնոսկրային ճարպային բջջանքը բացակայում է։ Միջին ուղեղապատյանային զարկերակը (a. meningea media) տեղադրված է ոսկրի ներքին մակերեսին՝ համանուն ակոսում։ Այս անոթի վնասումը կարող է առաջացնել էպիդուրալ հեմատոմա, որը անհապաղ վիրահատական մ իջամտության կարիք ունի։
stexel ylnem barior
dobri
apren sarqoxnery
zNSmWe28a5n
😍
Շնորհակալություն
apren hovanavoroxneryyy
аезакми