Պտկաձևային շրջան
ՊՏԿԱՁԵՎԱՅԻՆ ՇՐՋԱՆ
Սահմաններն են՝
վերևից՝ այտային աղեղի շարունակությունը համարվող պայմանական գիծը,
առջևից և հետևից՝ պտկաձևային ելունի համապատասխան եզրերը։
Շերտերը՝
- մաշկ
- ենթամաշկային բջջանք
- մակերեսային փակեղ
- սեփական փակեղ
- քունքոսկրի պտկաձևային ելուն
- Մաշկը բարակ է, անշարժ, զուրկ մազերից։
- Ենթամաշկային ճարպաբջջանքը պարունակում է հետականջային նյարդաանոթային խուրձը (a.v.n. auricularis posterior)՝
հետին ականջային զարկերակ(a. auricularis posterior) ← արտաքին քնային զարկերակ (a. carotis externa)
հետին ականջային երակ(v. auricularis posterior) → հետծնոտային երակի հետին ճյուղ (r. posterior v. retromandibularis)
հետին ականջային նյարդ (n. auricularis posterior) → դիմային նյարդ (n. facialis)
ականջային մեծ նյարդ (n. auricularis magnus) → պարանոցային հյուսակ(plexus cervicalis)
ծոծրակային փոքր նյարդ (n. occipitalis minor) → պարանոցային հյուսակ(plexus cervicalis)
- Մակերեսային փակեղ
- Սեփական փակեղ – իրենից ներկայացնում է պտկաձային ելունին կպնող մկանների ջլերը։
- Քունքոսկրի պտկաձևային ելունը պատված է վերնոսկրով։
Պտկաձևային կատարով (crista mastoidea) պտկաձև ելունը բաժանվում է 2 մասի՝
- առաջային – որտեղ նկարագրվում է Շիպոյի եռանկյունին։ Այստեղ վերնոսկրը փուխր է կպած ոսկրին և ուրվագծվում է պտկաձև ելունի այրը (antrum mastoidea):
Շիպոյի եռանկյան սահմանները՝
առջևից` վերլսանցքային փուշը(spina suprameatica) և ականջի խեցու հետին եզրը,
վերևից՝ համընկում է այս շրջանի վերին սահմանի հետ,
հետևից՝ պտկաձևային կատարն է (crista mastoidea):
- հետին – այստեղ վերնոսկրը ամուր կպած է ոսկրին։ Այս հատվածում է գտնվում պտկաձևային թմբկությունը(tuberositas mastoidea), որին են կպնում հետևյալ մկանները՝
- կրծոսկրաանրակապտկաձևային մկան (m. sternocleidomastoideus)
- գլխի զոլ մկան (m. splenius capitis)
- պարանոցի երկփոր մկանի (m. digastricus) հետին փորիկ
Պտկաձև ելունի հաստության մեջ կան բազմաթիվ օդատար խորշիկներ (cellulae mastoidea): Այս խորշիկներից ամենամեծը պտկաձևային այրն է (antrum mastoidea), որը թմբկախորշի հետ կապված է կարճ բացվածքի (aditus ad antrum) միջոցով։ Իսկ թմբկախորշը իր հերթին քթըմպանի հետ կապված է լսողական փողի (semicanalis tubae auditivae) միջոցով։
Այս ուղիով ինֆեկցիան կարող է տարածվել ըմպանից դեպի թմբկախորշ, ապա նաև թմբկաձևային այր՝ առաջ բերելով թարախային մաստոիդիտ։ Նման դեպքերում կատարում են պտկաձև ելունի տրեպանացիա (antrotomia) Շիպոյի եռանկյան սահմանում։
i’m more than grateful for finding this website, it helps me out a lot , all the pictures and how the text is collected is just *chef’s kiss*. I’m so thankful to you guys, you did a great work!!! Keep it up❤️
ari mer mot yndunenq qez jan
Չգիտեմ՝ ով ա սարքողը և ով ա հեղինակը ,բայց անչափ շնորհակալ եմ Ձե:Հիանալի աշխատանք է:
Չգիտեմ՝ ով ա սարքողը և ով ա հեղինակը ,բայց անչափ շնորհակալ եմ Ձեզ:Հիանալի աշխատանք է: