Ճակատ-կողմնա-ծոծրակային շրջան
ԳԱՆԳԱԹԱՂ
ՃԱԿԱՏ-ԿՈՂՄՆԱ-ԾՈԾՐԱԿԱՅԻՆ ՇՐՋԱՆ (REGIO FRONTO-PARIETO-OCCIPITALIS)
Սահմանները՝
Գլխուղեղի շերտերը և պատյանները՝
- մաշկ,
- ենթամաշկային բջջանք
- ջլոնային սաղավարտ
- ենթաջլոնային փուխր բջջանք
- վերնոսկր (periosteum)
- ենթավերնոսկրային բջջանք
- գանգոսկր
- արտաքին կոմպակտ թիթեղ (lamina compacta externa),
- սպունգանման շերտ (diploe)
- ներքին կոմպակտ թիթեղ (lamina compacta interna, vitrea)
- էպիդուրալ տարածություն
- կարծր պատյան (dura mater)
- ենթակարծրենային տարածություն (subdural)
- ոստայնաթաղանթ (arachnoidea mater)
- ենթաոստայնային տարածություն (cavitas subarachnoidale)
- անոթային պատյան (pia mater)
Մաշկ
Մաշկը հաստ է, ունի 0,5սմ հաստություն։ Շարժուն չէ։ Մազածածկ է, բացառությամբ ճակատային շրջանի։ Ճակատային շրջանում մաշկը համեմատաբար բարակ է։
Մաշկում պարունակվում են բազմաթիվ ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազային ֆոլիկուլներ։
- ֆուրունկուլ – մեկ մազարմատի ճարպագեղձի սուր թարախային բորբոքում,
- կարբունկուլ– մի քանի մազարմատի շուրջ եղած ճարպագեղձերի և ենթամաշկային բջջանքի սուր թարախային բորբոքում,
- հիդրադենիտ – քրտնագեղձի բորբոքում։
- աթերոմա – ճարպագեղձի ծորանի խցանման արդյունքում ճարպի մեխանիկական կուտակում, որը տեղակայվում է մաշկի հաստության մեջ։
Մաշկից դեպի ջլոնային սաղավարտ ձգվում են բազմաթիվ շարակցահյուսվածքային (ֆիբրոզ) թելեր, որոնք մաշկը դարձնում են անշարժ, իսկ ամբողջ ենթամաշկային բջջանքը բաժանում են առանձին խորշիկների։
Ենթամաշկային բջջանք
Լավ զարգացած է, ունի լավ զարգացած անոթային ցանց և հարուստ նյարդավորում։ Ճակատային շրջանում այն հաղորդակցվում է վերին կոպի ենթամաշկային բջջանքային տարածության հետ։
Ենթամաշկային բջջանքում տարբերում են 5 նյարդաանոթային խրձեր, որոնք օժտված են հետևյալ առանձնահատկություններով՝
- խրձերով դասավորություն – դասավորված են խրձերով,
- վերել դասավորություն – ուղղված են ներքևից դեպի վերև (),
- ճառագայթային դասավորություն – (տրեպանացիայի ժամանակ փափուկ հյուսվածքները հատում են պայտաձև, և առաջացած լեզվանման լաթւ կախվում է ներքև՝ անվնաս թողնելով լաթը սնուցող անոթներն ու նյարդերը),
- խիտ դասավորություն – անոթները խիտ են դասավորված (այդ պատճառով վնասվածքի ժամանակ ամբողջ վերքը արյունահոսում է)։
- բերանակցումներ – սկիզբ առնելով երկու կողմից քնային զարկերակներից՝ անոթները տալիս են բազմաթիվ բերանակցումներ, ինչպես ներհամակարգային (նույն զարկերակի ճյուղերի միջև), այնպես էլ միջհամակարգային (տարբեր զարկերակների ճյուղերի միջև)։ (Այդ իսկ պատճառով բաց վնասվածքների ժամանակ արյունահոսություն է տեղի ունենում վերքի երկու կողմերից։)
- անոթի պատի սերտաճում խտրոցների հետ – անոթների պատերը սերտաճած են ենթամաշկային ճարպային բջջանքում գտնվող ֆիբրոզ խտրոցների հետ։ (Հետևաբար վնասվելիս պատը վազոմոտոր կծկման չի ենթարկվում, ինչը ևս հանգեցնում է առատ արյունահոսությանը։)
- էմիսարային (արտաթող) երակներ – ենթամաշկային երակային ցանցը էմիսարային երակների օգնությամբ կապված է ոսկրի սպունգանման շերտի երակների հետ (դիպլոիկ երակներ), որոնք էլ հաղորդակցվում են կարծրենու (dura mater) երակածոցերի հետ՝ ձևավորելով եռահարկ երակային համակարգ։ Այս հարկերի միջև կապը երկկողմանի է և դինամիկ, քանի որ երակները չունեն փականներ։
- ցածր ինֆեկցման հնարավորություն – լավ արյունամատակարարման պատճառով վերքերը ինֆեկցվելու հակվածություն չունեն։
- լոկալիզացված հեմատոմա – ենթամաշկային ճարպային բջջանքի արյունազեղումը (հեմատոմա) լինում է տեղայնացված, բացառությամբ ճակատային շրջանի, որտեղից այն կարող է տարածվել վերին կոպի ենթամաշկային ճարպաբջջային տարածություն։
Ենթամաշկի 5 նյարդաանոթային խրձերն են՝
- վերճախարակային (a.v.n. supratrochlearis)
- վերակնակապճային (a.v.n. supraorbitalis)
- քունքային մակերեսային զ.ե. (a.v. temporalis superficialis), ականջ-քունքային նյարդ (n. auriculotemporalis)
- հետին ականջային (a.v.n. auricularis posterior)
- ծոծրակային զ.ե. (a.v. occipitalis), ծոծրակային մեծ նյարդ (n. occipitalis major)
ծոծրակային փոքր նյարդ (n. occipitalis minor)
1.2․ վերճախարակային (a.v.n. supratrochlearis), վերակնակապճային (a.v.n. supraorbitalis)
Վերճախարակային նյարդաանոթային խուրձը ուրվագծվում է վերակնակապճային գծի և ակնակապճի միջային անկյան հատման կետում։
ներքին քնային զարկերակ (a. carotis interna) ← ակնային զարկերակ(a. ophthalmica) ← վերճախարակային (a. supratrochlearis), վերակնակապճային(a. supraorbitalis) զարկերակներ
վերճախարակային (a. supratrochlearis), վերակնակապճային (a. supraorbitalis) երակներ → ակնային վերին երակ (v. ophthalmica superior) → ակնային երակ (v. ophthalmica) → խորշիկավոր երակածոց (sinus cavernosus)
V զույգ նյարդ՝ եռվորյակ նյարդ (n. trigeminus) → 1-ին ճյուղ՝ ակնային նյարդ (n. ophthalmicus) → ճակատային նյարդ (n. frontalis) → վերճախարակային (n. supratrochlearis), վերակնակապճային (n. supraorbitalis)
Վերակնակապճային նյարդաանոթային խուրձը ուրվագծվում է վերակնակապճային եզրի միջային և միջին 1/3-ի սահմանում։
3․ Քունքային մակերեսային զ․ե․ (a.v. temporalis superficialis), ականջ-քունքային նյարդ (n. auriculotemporalis)
արտաքին քնային զարկերակ (a. carotis externa) ← քունքային մակերեսային զարկերակ (a. temporalis superficialis) ≤ տալիս է՝
- ճակատային ճյուղեր (rr. frontalis) – բերանակցում են վերակնակապճային և վերճախարակային զարկերակների հետ (միջհամակարգային բերանակցում),
- գագաթային ճյուղեր (rr. parietalis) – բերանակցում է ծոծրակային զարկերակի հետ, հետին ականջային զարկերակի հետ (ներհամակարգային բերանակցում),
քունքային մակերեսային երակ (v. temporalis superficialis) → (մտնում է թքագեղձի հաստության մեջ) հետծնոտային երակ (v. retromandibularis) → հետծնոտային երակի առաջային ճյուղ (v. retromandibularis anterior) (իջնում է հարականջային թքագեղձի հաստության միջով այնպես, որ արտաքին քնային զարկերակի նկատմամբ ունի մակերեսային դիրք, իսկ դիմային նյարդի նկատմամբ խորանիստ դիրք) → ընդհանուր դիմային երակ (v. facialis communis) → ներքին լծային երակ (v. jugularis ինտեռնա): Կա նաև հետին հետծնոտային երակ, որը հետին ականջային երակի և ծոծրակային երակի հետ միասին ձևավորում է արտաքին լծային երակը(v. jugularis externa)։
V զույգ նյարդ՝ եռվորյակ նյարդ (n. trigeminus) → 3-րդ ճյուղ՝ ստործնոտային նյարդ (n. mandibularis) → ականջ–քունքային նյարդ (n. auriculotemporalis)` մաշկային ճյուղեր։
4․ Հետին ականջային նյարդաանոթային խուրձ (a.v.n. auricularis posterior)
արտաքին քնային զարկերակ (a. carotis externa) ← հետին ականջային զարկերակ,
հետին ականջային երակ (v. auricularis posterior) → արտաքին լծային երակ (v. jugularis externa)
VII զույգ՝ դիմային նյարդ (n. facialis) → հետին ականջային նյարդ (n. auricularis posterior)
5․ Ծոծրակային զարկերակ, երակ (a.v. occipitalis), ծոծրակային մեծ նյարդ (n. occipitalis major)
արտաքին քնային զարկերակ (a. carotis externa) ← ծոծրակային զարկերակ (a.occipitalis)
ծոծրակային երակ (v. occipitalis) → արտաքին լծային երակ (v. jugularis externa)
երկրորդ պարանոցային ողնուղեղային նյարդի հետին ճյուղ (n. cervicalis C2) → ծոծրակային մեծ նյարդ (n. occipitalis major)
Ծոծրակային փոքր նյարդը(n. occipitalis minor) գտնվում է 4-րդ և 5-րդ նյարդաանոթային խրձերի միջև։ Այն ուրվագծվում է պտկաձև ելունի գագաթին։
Ջլոնային սաղավարտ (galea aponeurotica)
Ջլոնային սաղավարտը հանդիսանում է ճակատ-ծոծրակային մկանի երկար տափակ ջիլը։ Ընդ որում ճակատային փորիկի կծկման ժամանակ սկալպը սահում է դեպի առաջ։ Իսկ ծոծրակային փորիկի կրճատման դեպքում, մաշկը կնճռոտվում է ծոծրակային հատվածում։
Ջլոնային սաղավարտը կազմված է 2 շերտից՝
- խորանիստ – խորանիստ շերտը կպնում է տվյալ շրջանի սահմաններին(regio frontalis, parietalis, occipitalis)։
- մակերեսային – շարունակվում է հարևան շրջանների վրա որպես մակերեսային փակեղ։
Մաշկը, ենթամաշկային բջջանքը և ջլոնային սաղավարտը միասին կազմում են սկալպը, և հաճախ իրար հետ էլ վնասվում են։
Ենթաջլոնային փուխր բջջանք
Նման է սպունգի, որը հնարավորություն է տալիս բորբոքային հեղուկին և արյանը կուտակվել մեծ քանակությամբ։ Այս շերտը վերադիր 3 շերտերին տալիս է ազատ շարժվելու հնարավորություն։ Այստեղ տեղի ունեցած արյունազեղումը կտարածվի ամբողջ սահմանով, դեպի հարակնակապճային բջջանքային տարածություն՝ առաջ բերելով «կապույտ ակնոցի սիմպտոմ»։
Վերնոսկր (periosteum)
Սա գանգաթաղի շրջոսկրն է։ Բացառությամբ կարանների հատվածի, որտեղ այն սերտաճած է ոսկրի եզրին, մնացած մասերում, այն հեշտությամբ կարելի է շերտազատել։
Ենթավերնոսկրային բջջանք
Գտնվում է վերնոսկրի և ոսկրի միջև։ Այստեղ ևս փակ վնասվածքների դեպքում կարող է տեղի ունենալ արյունազեղում, որը սակայն կտարածվի միայն ոսկրի սահմանում։
Գանգի ոսկրեր
Կազմած են 3 շերտերից՝
- արտաքին կոմպակտ շերտ (lamina compacta externa), ավելի առաձգական է, քան ներքինը,
- սպունգանման շերտ (diploe) – պարունակում է դիպլոիկ երակներ։
- ներքին կոմպակտ շերտ (lamina compacta interna` vitrea) – այս շերը կոչվում է նաև ապակենման, քանի որ այն ավելի քիչ առաձգական է և հարվածի դեպքում շուտ է կոտրվում։
Էպիդուրալ տարածություն
Կարծր պատյան(dura mater) – կազմված է 2 շերտերից, որոնց միջև ձևավորվում է երակածոցերը։ Մեծ քանակությամբ կոլագենային և առաձգական թելեր է պարունակում։
Ենթակարծրենային (սուբդուրալ) տարածություն
Ոստայնենի (arachnoidea mater) – ոստայնենին չի թափանցում գլխուղեղի ակոսների ճեղքերի արանք՝ բացառությամբ երկու կիսագնդերի միջև եղած երկայնական ակոսի։
Ենթաոստայնային տարածություն (cavitas subarachnoidale) – այս տարածությունը լցված է ողնուղեղային հեղուկով,
Փափուկ (անոթային) թաղանթ (pia mater) – սա գլխուղեղի անոթային շերտն է։ Այն անմիջապես հարում է գխուղեղի գորշ նյութին և մտնում է բոլոր ակոսների և ճեղքերի արանքը։
Շատ մատչելի է ու ավելի հասկանալի քան քսերոքսներում։
Yntiraa
ed gni mej eda
Շատ լավն է։
hrashqqqqq
Շատ շատ օգնում ա, ապրեն սարքողները