Արմնկային շրջան
ԱՐՄԿՆԱՅԻՆ ՇՐՋԱՆ (REGIO CUBITI)
Սահմանները՝
Շրջանաձև տարված գծեր, որոնք տարվում են բազկոսկրի վերկոճերից երկու միջաձիգ մատ վերև և վար։
Կողմնորոշիչ գոյացություններ են՝
- բազկի երկգլուխ մկանի ջիլը,
- բազկաճաճանչային մկանը (m. brachioradialis)
- արմկնային առաջային միջային ակոս (sulcus cubitalis anteriores medialis)
- արմնկային հետին ակոս (sulcus cubitalis lateralis)
- արմունկելունը (olecranon)
- արմնկային ենթամաշկային երակներ։
ԱՐՄՆԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՅԻՆ ՇՐՋԱՆ (REGIO CUBITI ANTERIOR)
- Մաշկը – բարակ է, շարժուն։
- Ենթամաշկը – ունի անհատական զարգացվածություն։ Լավ զարգացած է փոքր երեխաների մոտ։ Այստեղ գտնվում են մակերեսային երակները և նյարդերը։
Միջայնորեն գտնվում են՝
- հիմային երակը (v. basilica)
- նախաբազկի միջային մաշկային նյարդը (n. cutaneus antebrachii medialis),
Կողմնայնորեն՝
- գլխային երակը (v. cephalica)
- նախաբազկի դրսային մաշկային նյարդը (n. cutaneus antebrachii lateralis) – ենթամաշկ դուրս գալու տեղը համապատասխանում է արմնկափոսի վերին սահմանին՝ բազկի երկգլխանի մկանի դրսային եզրով։
Հիմային և գլխային երակները այս հատվածում բերանակցում են, հաճախ M կամ N, И տառի նման։ Եթե բերանակցումը լինում է M տառի նման, ապա գլխային երակից դուրս եկած ճյուղը կոչվում է գլխային միջնակ երակ (v. mediana cephalica), իսկ հիմային երակից դուրս եկողը՝ հիմային միջնակ երակ (v. mediana basilica):
Հիմային և գլխային միջնակ երակների միացումից առաջացած երակը տեղակայվում է նախաբազկի առաջային շրջանում և կոչվում է նախաբազկի միջնակ երակ (v. mediana antebrachii):
Եթե միացումն իրականանում է N, И ձևերով, ապա միացնող երակը կոչվում է արմնկային միջնակ երակ (v. mediana cubiti):
Այստեղ գտնվում են նաև արմկնային շրջանի մակերեսային ավշային հանգույցները (nodi lymphatici cubitales superficialis):
- Մակերեսային փակեղը – նուրբ բարակ թերթիկ է։
- Սեփական փակեղը – հանդիսանում է բազկի սեփական փակեղի շարունակությունը։ Անհամաչափ է զարգացած։ Վերին հատվածում բարակ է, իսկ միջին մասում լավ զարգացած է և ունի ջլոնի տեսք, որը կոչվում է բազկի երգլխանի մկանի ջլոն (aponeurosis bicipitalis s. lacertus fibrosus) կամ Պիրոգովի փակեղ։
- Մկանները
Սեփական փակեղի տակ գտնվում են մկանները, որոնք դասավորված են 3 խմբով և սահմանափակում են արմնկափոսը (fossa cubiti)՝
- միջային – սկսվում են միջային վերկոճից (epicondylus medialis)
- կլոր վարհակիչ մկանի ջիլ (m. pronator teres)
- ծալիչ մկանների ջլեր
- միջին+
- բազկի երկգլուխ մկան (m. biceps brachii)
- բազկային մկան (m. brachialis)
- կողմնային (դրսային) – սկսվում են բազկոսկրի դրսային վերկոճից (epicondylus lateralis)
- բազկաճաճանչային մկան (m. brachioradialis)
- դաստակի և մատների տարածիչների ջլերը։
Դրսային և միջին խմբերի մկանների միջև ձևավորվում է արմնկային առաջային դրսային ակոսը(sulcus cubitalis anterior lateralis):
Միջին և միջային մկանների խրձերի միջև առաջանում է արմկնային առաջային միջային ակոսը (sulcus cubitalis anterior medialis): Ակոսներում պառկած են նյարդաանոթային խրձեր՝ միջային և դրսային։
Միջային նյարդաանոթային խուրձ
- բազկային զարկերակ (a. brachialis)
- բազկային երակներ ( vv. brachiales)
- միջնակ նյարդ (n. medianus)
Բազկային զարկերակը ուղեկցող երակների հետ միասին գտնվում է երկգլուխ մկանի ջլի միջային եզրին, այդ մկանի ջլոնի տակ՝ aponeurosis bicipitalis: Միջնակ նյարդը զարկերակից 0,5-1սմ ավելի միջայնորեն։
Զարկերակը Պիրոգովի փակեղի տակ (aponeurosis bicipitalis) բաժանվում է վերջնական երկու ճյուղերի՝
- ճաճանչային զարկերակ (a. radialis), որից արմնկային փոսի շրջանում սկիզբ են առնում՝
- ճաճանչային հետադարձ զարկերակը (a. reccurens radialis), որը բերանակցում է ճաճանչային համակողմանի զարկերակի հետ։
- մկանային ճյուղեր(rr. muscularis),
- ծղիկային զարկերակ (a. ulnaris), որից սկսվում են՝
- ծղիկային հետադարձ զարկերակը (a. reccurens ulnaris), որը բաժանվում է՝
- առաջային ճյուղ (r. anterioro a. reccurens ulnaris), բերանակցում է ծղիկային համակողմանի ստորին զարկերակի հետ (a. collateralis ulnaris inferior):
- հետին ճյուղ (r. posterior a. reccurens ulnaris), արմկնային հետին շրջանում բերանակցում է ծղիկային համակողմանի վերին զարկերակի հետ (a. collateralis ulnaris superior):
- միջոսկրային ընդհանուր զարկերակը (a. interossea communis), որից սկիզբ է առնում՝
- միջոսկրային հետադարձ զարկերակը (a. reccurens interossea), որը բերանակցում է համակողմանի միջին զարկերակի հետ (a. collateralis media)։
- ծղիկային հետադարձ զարկերակը (a. reccurens ulnaris), որը բաժանվում է՝
Բաժանման կետը սովորաբար համապատասխանում է վերկոճերը իրար միացնող գծի միջնակետից 1 միջաձիգ մատ ներքև։
Այսպիսով, այս հատվածում առաջանում է խիտ անոթային ցանց, որը ապահովում է նաև համակողմանի արյունամատակարարումը։
Բազկային զարկերակի ճյուղավորման շրջանում տեղակայված են արմնկային շրջանի խորանիստ ավշային հանգույցները (nodi lymphatici cubiti profunda)
Դրսային նյարդաանոթային խուրձ
- ճաճանչային համակողմնային զարկերակ, երակ (a. v. collateralis radialis)
- ճաճանչային նյարդ (n. radialis)՝
- արմնկային շրջանի վերին մասում գտնվում է բազկային (m. brachialis) և բազկաճաճանչային (m. brachioradialis) մկանների միջև,
- իսկ կողմնային վերկոճի մակարդակին, այն գտնվում է անմիջապես հոդաշապկի վրա՝ բազկաճաճանչային (m. brachioradialis) և վերհակիչ (m. supinator) մկանների միջև։
- այստեղ նյարդը բաժանվում է 2 ճյուղերի՝
- մակերեսային ճաճանչային նյարդ (n. radialis superficialis), ուղղվում է դեպի ճաճանչային ակոս (sulcus radialis), որտեղ ուղեկցում է ճաճանչային զարկերակին (a. radialis):
- խորանիստ ճաճանչային նյարդ (n. radialis profunda), ծակում է վերհակիչ մկանը (m. supinator) և անցնում նախաբազկի հետին շրջան։
Նյարդի նման տեղակայումը կարող է պատճառ դառնալ նրա վնասմանը արմնկային հոդի շրջանում։
ԱՐՄՆԿԱՅԻՆ ՀԵՏԻՆ ՇՐՋԱՆ (REGIO CUBITI POSTERIOR)
- Մաշկը հաստ է և շարժուն։
- Ենթամաշկային բջջանքը թույլ է զարգացած։ Այստեղ արմնկային ելունի (olecranon) վրա գտնվում է արմունկելունի լորձային պարկը (bursa mucosa olecranii), որը սերտաճած է մաշկի հետ։ Այն հոդի խոռոչի հետ չի հաղորդակցվում, և հաճախակի վնասումներից հետո կարող է ասեպտիկ բորբոքման ենթարկվել, որը կոչվում է բուրսիտ։
- Մակերեսային փակեղը բարակ թերթիկ է։
- Սեփական փակեղը հաստ է, սերտաճած է բազկոսկրի վերկոճերին և ծղիկոսկրի արմունկելունին։
- Մկանները
- Արմնկամկան (m. anconeus), որը ծածկում է հոդաշապիկը հետևից։
- Արմունկելունին է կպնում բազկի եռագլուխ մկանի ջիլը (tendo triceps brachii)
- Այս ջլոնի տակ գտնվում է ենթաջլային լորձային պարկը(bursa mucosa subtendinea m. ticeps brachii):
- Կողմնային վերկոճից և նախաբազկի փակեղից սկսվում են դաստակի և մատների տարածիչները (extensor):
- Այս մկանների տակ, ավելի խորը գտնվում է վերհակիչ մկանը (m. supinator):
Արմկնային հետին միջային
Արմկնային հետին միջային ակոսում, մակերեսորեն պառկած է ծղիկային նյարդը (n. ulnaris):
- վերին հատվածում (արմնկային շրջանի) նյարդը ծղիկային համակողմանի վերին զարկերակի (a. collateralis ulnaris superior) հետ միասին գտնվում է ոսկրաֆիբրոզային խողովակում, որը կազմված է՝
- միջային վերկոճով(epicondylus medialis),
- արմունկելունով (olecranon),
- սեփական փակեղով։
Այս պատճառով նյարդը հաճախակի վնասվում է ներհոդային կոտրվածքների և հոդախախտերի ժամանակ։
- ստորին սահմանում ծղիկային նյարդը անցնում է նախաբազկի առաջային շրջան և դասավորվում է`
- դաստակը ծալող ծղիկային մկանի (m. flexor carpi ulnaris) և
- մատները ծալող մակերեսային մկանի (m. flexor digitorium superficialis)
Արմկնային հետին դրսային
Դրսային վերկոճի (epicondylus lateralis) և արմունկելունի միջև ընկած տարածության կեսում գտնվում է չքնաղափոսը (fossa pulchritudinis), որտեղ շոշափվում է ճաճանոսկրի գլխիկը։ Այս փոսի մեջ կատարվում է հոդի պունկցիա։
ba demqi koxmnayin shrjany vonc sovorem
patkeracnelov ape
cvdhMWcu7D4
StxIjyldrnn
KrTpff7AqCY