սպասիր․․․

Բազկային շրջան

ԲԱԶԿԻ ՇՐՋԱՆ (REGIO BRACHIALIS)

Սահմանները՝

Վերևից՝ մի շրջանաձև գիծ, որը տարվում է բազկի վրա, մեծ կրծքամկանի (m. pectoralis major) և մեջքի լայնագույն մկանի (m. latissimus dorsi)  ստորին եզրերի մակարդակով։

Ստորին՝ շրջանաձև գիծ, տարված բազկոսկրի վերկոճերից 2 միջաձիգ մատ վերև։

Բազկի երկգլուխ մկանի միջային և դրսային ակոսներով (sulcus bicipitalis medialis et lateralis) բազուկը բաժանվում է առաջային և հետին շրջանների։

 

ԲԱԶԿԻ ԱՌԱՋԱՅԻՆ ՇՐՋԱՆ (REGIO BRACHII ANTERIOR)

  1. Մաշկըկողմնայնորեն հաստ է, իսկ առաջ-միջային հատվածում նուրբ է, շարժուն, հեշտությամբ հավաքվում ծալքի։
  2. Ենթամաշկային ճարպաբջջանքը – փուխր է և թույլ է զարգացած։

 

Ենթամաշկում միջայնորեն անցնում է՝

  • հիմային ենթամաշկային երակը (v. basilica) շրջանի վերին կեսում ծակում է սեփական փակեղը, մտնում նրանով կազմված Պիրոգովյան խողովակ, ապա թափվում բազկային երակի (v. brachialis) մեջ։
  • բազկի միջային մաշկային նյարդը (n. cutaneus brachii medialis)
  • նախաբազկի միջային մաշկային նյարդը (n. cutaneus antebrachii medialis)

սկսվում են բազկային հյուսակի միջային խրձից։

Ենթամաշկում դրսայնորեն անցնում է՝

  • գլխային ենթամաշկային երակը (v. cephalica)
  • բազկի կողմնային(դրսային) մաշկային նյարդը (n. cutaneus brachii lateralis)՝ անութային նյարդի ճյուղն է։

  1. Սեփական փակեղըլավ է զարգացած և ինչպես վերջույթների մնացած շրջաններում կազմված է 2 թերթիկներից։

Խորանիստ թերթիկի հաշվին առաջանում են 2 միջմկանային խտրոցներ, որոնք կպնում են բազկոսկրին միջայնորեն և դրսայնորեն՝

  • միջմկանային միջային խտրոց (septum intermusculae mediale)
  • միջմկանային կողմնային խտրոց (septum intermusculae laterale)

Այսպիսով, սեփական փակեղով, նրա երկու միջմկանային խտրոցներով և բազկոսկրով առաջանում են՝

  • Առաջային ոսկրափակեղային տարածություն
  • Հետին ոսկրափակեղային տարածություն

 

Առաջային ոսկրափակեղային տարածությունում գտնվում են ֆունկցիայով ծալիչ մկանները՝ դասավորված 2 շերտով։

  • բազկի երկգլուխ մկան (m. biceps brachii) – գտնվում է մակերեսորեն, բազկի ամբողջ երկարությամբ։
  • կտցաբազկային մկան (m. coracobrachialis) – տեղակայված է վերին 1/3-ում, խորանիստ, միջայնորեն,
  • բազկային մկան (m. brachialis)միջին և ստորին 1/3-ում, երկգլուխ մկանի տակ։
  • բազկաճաճանչային մկան (m. brachioradialis) – ստորին 1/3-ում, դասավորված է երկգլուխ մկանի նկատմամբ դրսայնորեն։

Այս բոլոր մկանները նյարդավորվում են մաշկամկանային նյարդով (n. musculocutaneus), որը սկիզբ է առնում բազկային հյուսակի կողմնային խրձից։

Բազկի վերին 1/3-ում այդ նյարդը գտնվում է կտցաբազկային մկանի (m. coracobrachialis) հաստության մեջ, ապա ուղղվում է վար, ավելի դրսայնորեն, այնպես, որ միջին և ստորին 1/3-ում դասավորվում է բազկի երկգլխանի մկանի և բազկային մկանի միջև։ Արմնկային շրջանում այն անցնում է ենթամաշկ՝ վերածվելով նախաբազկի դրսային մաշկային նյարդի (n. cutaneus antebrachii lateralis):      

   

            Բազկի միջային միջփակեղային տարածության մեջ գտնվում է  բազկի հիմնական նյարդաանոթային խուրձը, որի կազմում են՝

  • բազկային զարկերակ (a. brachialis)
  • բազկային երակներ (vv. brachiales)
  • ծղիկային նյարդ (n. ulnaris)
  • նախաբազկի միջային մաշկային նյարդ (n. cutaneus antebrachii medialis)
  • ճաճանչային նյարդ (n. radialis)
  • միջնակ նյարդ (n. medianus)

Վերին 1/3

            Բազկային զարկերակից միջայնորեն գտնվում են ծղիկային և նախաբազկի միջային մաշկային նյարդերը, իսկ ետևում ճաճանչային նյարդը։ Այս մակարդակի վրա բազկային զարկերակից սկիզբ է առնում բազկի խորանիստ զարկերակը (a. profunda brachii)։

            Բազկի խորանիստ զարկերակը (a. profunda brachii) և ճաճանչային նյարդի (n. radialis) հետ ծակում է միջային միջմկանային խտրոցը և անցնում հետին ոսկրափակեղային տարածություն։

Միջին 1/3

            Բազկային զարկերակից առաջ գտնվում է միջնակ նյարդը (n. medianus), իսկ ետևում ծղիկային նյարդը։ Այստեղ, բազկային զարկերակից սկիզբ է առնում ծղիկային համակողմանի վերին զարկերակը (a. collateralis ulnaris superior), որը ծղիկային նյարդի (n. ulnaris) հետ միասին ևս ծակում է միջային միջմկանային խտրոցը և անցնում բազկի հետին ոսկրափակեղային տարածություն։

 

Այս մակարդակի վրա բազկային զարկերակը կարելի է մերկացնել միայն անուղղակի մուտքով, ուրվագծից 1սմ դեպի կողմ, բազկի երկգլխանի մկանի բունոցի միջով, քանի որ ուղղակի մուտքի դեպքում կարող է վնասվել միջնակ նյարդը։

Ստորին 1/3

Բազկային զարկերակից միջայնորեն գտնվում է միջնակ նյարդը։ Այստեղ բազկային զարկերակից սկիզբ է առնում ծղիկային համակողմանի ստորին զարկերակը (a. ulnaris collateralis inferior):

            Բազկային զարկերակը բազկի վրա ուրվագծվում է միջային ակոսով, իսկ արմնկային շրջանում թեք գծով, որը միացնում է բազկի միջային ակոսի ստորին սահմանը արմնկային ծալքի միջնակետին։

ԲԱԶԿԻ ՀԵՏԻՆ ՇՐՋԱՆ (REGIO BRACHII POSTERIOR)

 

  1. Մաշկըհաստ է, ամուր սերտաճած է ենթամաշկի հետ։
  2. Ենթամաշկը – բավավար զարգացած է, փուխր է, աղքատ է ենթամաշկային երակներով, որը հեշտացնում է ենթամաշկային ներարկումները։

Այստեղ գտնվում են՝

  • բազկի վերին կողմնային մաշկային նյարդ (n. cutaneus brachii lateralis superior),
  • բազկի ստորին կողմնային մաշկային նյարդ (n. cutaneus brachii lateralis inferior),
  • բազկի հետին մաշկային նյարդ (n. cutaneus barchii posterior)
  • նախաբազկի հետին մաշկային նյարդ (n. cutaneus antebrachii posterior)
  1. Մակերեսային փակեղը նուրբ թերթիկ է։
  2. Սեփական փակեղըառաջացնում է հետին ոսկրափակեղային տարածությունը։

Հետին ոսկրափակեղային տարածությունում գտնվում են՝

  • բազկի եռագլուխ մկանը (m. triceps brachii)
  • բազկի խորանիստ զարկերակ (a. profunda brachii)
  • բազկի խորանիստ երակներ (vv. profunda brachii)

Ինչպես արդեն նշվեց, բազկի խորանիստ զարկերակը անցնում է հետ, առաջային ոսկրափակեղային տարածությունից վերին 1/3-ի շրջանում։ Միջին 1/3-ում ճաճանչային նյարդի հետ միասին մտնում է սպիրալաձև խողովակ (canalis spiralis): Ճանապարհին զարկերակը բաժանվում է 2 ճյուղի՝

  • համակողմնային միջին զարկերակ (a. collateralis media) – մտնում է եռագլուխ մկանի հաստության մեջ,
  • ճաճանչային համակողմնային զարկերակ (a. collateralis radialis), որը այնուհետև ուղեկցում է ճաճանչային նյարդին (n. radialis):


 

Ճաճանչային նյարդը (n. radialis) բազկային ցողունի ամենամեծ նյարդն է։

Վերին 1/3

Սկսվում է հետին խրձից և մեջքի լայնագույն մկանի (m. latissimus dorsi) ջլոնի ստորին եզրի մակարդակին ուղղվում է դեպի ցած և անցնում հետին շրջան։

Միջին 1/3

Նյարդը պառկած է անմիջապես ոսկրի վրա, սպիրալաձև խողովակում, որն առաջանում է բազկոսկրի և եռագլուխ մկանի միջև ձևավորվող դրսային (կողմնային) միջփակեղային տարածության մեջ։ Այս հատվածի կոտրվածքների դեպքում նյարդը կարող է վնասվել, կամ ընդգրկվել ոսկրային կոշտուկի մեջ։ Ինչպես նաև կարող է լինել նյարդի պարալիչ լարան դնելուց կամ վիրահատական սեղանին երկար սեղմվելուց։

Ստորին 1/3

Նյարդը վերադառնում է բազկի առաջային շրջան՝ դասավորվելով բազկի և բազկաճաճանչային մկանների միջև։ Այս հատվածում նյարդին ուղեկցում է համակողմնային ճաճանչային զարկերակը։

Ճաճանչային նյարդը բազկի հետին շրջանում ուրվագծվում է մի գծով, որը տարվում է դելտայաձև մկանի հետին եզրի միջնակետից մինչև բազկի դրսային ակոսի ստորին սահմանը։ Այն կարելի է այս գծով մերկացնել։

 

One thought on “Բազկային շրջան

Թողնել մեկնաբանություն