սպասիր․․․

Թիակ

ԹԻԱԿ (SCAPULA)

Եռանկյունաձև ոսկր է։ Հարում է կրծքավանդակին հետին մասից՝ II և VII կողերի մակարդակին (իջեցված վերջույթի դեպքում)։

Թիակի վրա տարբերում են՝

  • 3 անկյուն՝
    • ստորին անկյուն (angulus inferior)
    • կողմնային անկյուն (angulus lateralis)
    • վերին անկյուն  (angulus superior)
  • 3 եզրեր՝
    • միջային եզր (margo medialis)՝ ուղղված է դեպի ողնաշարը,
    • կողմնային եզր (margo lateralis)՝ ուղղված է դեպի դուրս և փոքր ինչ ներքև,
    • վերին եզր (margo superior)՝ ունի թիակի կտրուճ (incisura scapulae), որով անցնում են անոթներ և նյարդեր:
  • 2 երես՝
    • առաջային կողային երես (facies costalis), ուղղված է դեպի կողերը, գոգ է, առաջացնում է թույլ արտահայտված ենթաթիակային փոսը(fossa subscapularis), որի մեջ գտնվում է ենթաթիակային մկանը (m. subscapularis)։
    • թիկնային մակերես (facies dorsalis), ուռուցիկ է։ Նրա վրա կա դեպի հետ ցցված թիակի կատար (spina scapulae): Այս կատարից վերև առանձնացնում են՝
      • վերկատարային  փոսը(fossa supraspinata), իսկ ներքև
      • ստորկատարային փոսը (fossa infraspinata):

Այս փոսերում տեղադրված են համանուն մկանները։

Թիակի կատարը աստիճանաբար բարձրանում է թիակի կողմնային անկյան ուղղությամբ, լայնանում է և վերջանում է լայն տափակ ուսելունով (acromion)։ Ուսելունի գագաթին կա հոդամակերես (facies articularis clavicula pro acromion), անրակի հետ հոդավորվելու համար, որի եզրին կա համապատասխան հոդամակերեսը (facies articularis acromialis):

            Թիակի կողմնային անկյունը հաստացած և տափակացած է, առաջացնում է հոդափոս (cavitas glenoidalis)` բազկոսկրի գլխի հետ հոդավորվելու համար։ Հոդափոսից վերև և ներքև գտնվում են 2 թմբիկներ՝

  • վերհոդափոսային թմբիկ (tuberculum supraglenoidale)սկսվում է բազկի երկգլուխ մկանի երկար գլուխը։
  • ենթահոդափոսային թմբիկ (tuberculum infraglenoidale) – սկսվում է բազկի եռագլուխ մկանի երկար գլուխը։

Անմիջապես հոդափոսից հետո գտնվում է թիակի վզիկը (collum scapulae), որից մինչև թիակի կտրուճ եղած հատվածից դուրս է գալիս դեպի և առաջ և դուրս ցցված կտցաձև ելունը (processus coracoide):

One thought on “Թիակ

Թողնել մեկնաբանություն