Դելտայաձև շրջան
ԴԵԼՏԱՅԱՁԵՎ ՇՐՋԱՆ (REGIO DELTOIDEA)
Համատասախանում է դելտայաձև մկանի գրաված տեղին։
Սահմանները՝
առջևից՝ դելտայաձև կրծքային ակոս (sulcus deltoideo-pectoralis)
հետևից՝ հետին դելտայաձև ակոս (sulcus deltoideus posterior)
վերին և ստորին՝ համապատասխանում են մկանի կպման տեղերին։
- Մաշկը – հաստ է, քիչ շարժուն,
Նյարդավորումը՝
- բազկի կողմնային(դրսային) մաշկային նյարդ (n. cutaneus brachii lateralis) ← անութային նյարդ (n. axillaris)
- վերանրակային նյարդի ճյուղեր (n. supraclaviculares) ← պարանոցային հյուսակ (plexus cervicalis)
- ենթամաշկը լավ զարգացած է հատկապես ակրոմիալ հատվածում և ունի կղզյակային կառուցվածք։
- Մակերեսային փակեղը ուսելունի շրջանում սերտաճած է սեփական փակեղի հետ։
- Դելտայաձև մկան – սեփական փակեղի մակերեսային և խորանիստ թերթիկները բունոց են առաջացնում դելտայաձև մկանի (m. deltoideus) համար։ Մակերեսային թերթիկից դեպի մկանի խորքը թափանցում են շարակցահյուսվածքային խտրոցներ, որոնք մկանը բաժանում են 3 մասի՝
- անրակային (առաջային մաս),
- ուսելունային (միջային մաս)
- փշային (հետին մաս)
Մակերեսային թերթիկը կրծքային փակեղի շարունակությունն է։
- Ստորդելտայաձև բջջանքային տարածություն, որտեղ գտնվում են՝
- 3 լորձային պարկեր՝
- ենթադելտայաձև լորձային պարկ (bursa mucosa subdeltoidea), գտնվում է մկանի և բազկոսկրի մեծ թմբկության միջև,
- ենթաուսելունային լորձային պարկ (bursa mucosa subacromialis), գտնվում է առաջինից վերև,
- ենթաթիակային լորձային պարկ (bursa mucosa subscapularis), հաղորդակցվում է հոդի խոռոչի հետ։
- անոթներ`
անութային զարկերակի(a. axillaris) ճյուղեր՝
- բազուկը շրջանցող հետին զարկերակ (a. circumflexa humeri posterior), որը բերանակցում է`
- բազուկը շրջանցող առաջային զարկերակի հետ (a. circumflexa humeri anterior),
- բազուկը շրջանցող հետին երակներ (vv. circumflexa humeri posterior), որը բերանակցում է բազուկը շրջանցող առաջային երակի հետ (vv. circumflexa humeri anterior)
անութային շրջանից քառակող բացվածքով (for. quadrilaterum) անցնում են ենթադելտայաձև բջջանքային տարածություն՝ շրջանցելով բազկոսկրի վիրաբուժական պարանոցը հետևից։
- նյարդեր`
- անութային նյարդ (n. axillaris) ← բազկային հյուսակ (plexus brachialis), այստեղ է գալիս քառակող բացվածքով։
Այս հատվածի վնասվածքների դեպքում հնարավոր է այս նյարդի վնասում, որը բերում է դելտայաձև մկանի պարալիչի։
- մկանների ջլեր
Ենթադելտայաձևային տարածությունը անոթների, նյարդերի և ջլերի ուղղությամբ հաղորդակցվում է անութային, ենթաթիակային և ստորփշային բջջանքային տարածությունների հետ։ Այս հաղորդակցությունը տեղի է ունենում ուսահոդի կիսաբունոցի միջոցով, որը ճանապարհ է ստեղծում ինֆեկցիայի տարածման համար։
Շատ լավն են նկարները, բացատրությունը👍🏻👍🏻
te aprili 27 in ova sa sovorum vor dues sovorel jan
du dzend jan
Շատ լավ է ամեն ինչ գրված ,նկարներով ուղղակի հիանալի է բացատրված:
ognuma 2rd kursi zachotin?
8tRnAK1wfez
CbhuCZz12p1
tJK2EuXNAL3