սպասիր․․․

Անութային շրջան

ԱՆՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱՆ (REGIO AXILLARIS)

Սահմանները (վերին վերջույթը զատված վիճակում)՝

առաջային՝ մեծ կրծքամկանի (m. pectoralis major) ստորին եզր,

հետին՝  մեջքի լայնագույն մկանի (m. latissimus dorsi) ստորին եզր,

մեծ կլոր մկանի (m. teres major) ստորին եզր,

միջայնորեն՝ նշված մկանների ստորին եզրերը միացնող պայմանական գիծը կրծքավանդակի վրա 3-րդ ողի մակարդակով։

  1. Մաշկը՝
    • մազածածկ է,
    • պարունակում է մեծ քանակությամբ քրտնագեղձեր և ճարպագեղձեր, հետևաբար այստեղ կարող է առաջանալ ֆուրունկուլներ, կարբունկուլներ և հիդրադենիտներ։
  1. Ենթամաշկային ճարպաբջջանք (panniculus adiposus)՝
    • զետեղված է մակերեսային փակեղի թերթիկների միջև,
    • պարունակում է մակերեսային ավշային հանգույցներ,
    • միջկողաբազկային նյարդ (n. intercostobrachialis)։
  2. մակերեսային փակեղ (fascia superficialis)
  3. սեփական փակեղ (fascia axillaris) զարգացած է անհամաչափ։ Կենտրոնում այն ավելի նուրբ է, ծակոտկեն։ Նրա միջով անցնում են նյարդեր, արյունատար և ավշային անոթներ։ Եզրերում այն ամուր է և փոխակերպվում է հարևան շրջանների փակեղների։

Սեփական փակեղի ներսային մակերեսին, մեծ կրծքամկանի (m. pectoralis major) եզրով կպչում է անրակ-կրծքային փակեղը (fascia claviopectoralis), որը այստեղ կոչվում է անութափոսի կախակալ կապան (lig. suspensorium axillare) կամ Ժերդիի կապան: Նրա շնորհիվ այս շրջանը ստանում է փոսի տեսք։

Սեփական փակեղը հեռացնելուց հետո բացվում է բուն անութափոսը (fossa axillare)։ Այն ունի քառակող հատած բրգի տեսք։

Գագաթ՝ ուղղված է դեպի վեր և միջայնորեն, սահմանափակվում է անրակի, ենթաանրակային մկանի(m. subclavius) և առաջին կողի միջև։

Հիմ՝  ուղղված է դեպի ներքև և դրսայնորեն:

Անութափոսի պատերը կազմում են՝

Առջևից՝

  • մեծ կրծքամկան (m. pectoralis major),
  • փոքր կրծքամկան (m. pectoralis minor),

      Հետևից՝

  • ենթաթիակային մկան (m. subscapularis),
  • մեծ կլոր մկան (m. teres major),
  • մեջքի լայնագույն մկան (m. latissimus dorsi)

Միջայնորեն՝

  • կրծքավանդակի կողմնային պատ՝ մինչև 4-րդ կող, ծածկված առաջային ատամնավոր մկանով (m. serratus anterior)

Դրսայնորեն՝

  • բազկոսկրի ներսային մակերեսը՝ ծածկված կտցա-բազկային մկանով (m. coraco-brachialis)։

Անութափոսի պարունակությունը կազմում են՝

  1. փուխր ճարպային բջջանք,
  2. ավշային հանգույցներ
  3. անութային զարկերակը (a. axillaris),
  4. անութային երակը (v. axillaris),
  5. բազկային հյուսակը (plexus brachialis)

Անութափոսի առաջային պատի վրա տարբերում են 3 եռանկյունիներ՝

  1. Անրակ-կրծքային եռանկյունի (trigonum claviopectorale)
  2. Կրծքային եռանկյունի (trigonum pectorale)
  3. Ենթակրծքային եռանկյունի (trigonum subpectorale)

1Անրակ-կրծքային եռանկյունի (trigonum claviopectorale)

  1. Սահմաններն են՝            
  2. վերևից՝ անրակի ստորին եզր,            
  3. ներքևից՝ փոքր կրծքամկանի վերին եզր,            
  4. հիմը՝ կրծոսկրի եզր։

Այստեղ՝

  • Երակը գտնվում է զարկերակից առաջ և միջայնորեն։
  • Բազկային հյուսակը գտնվում է հետ և դրսայնորեն։
  • Խուրձը առջևից ծածկված է անրակ-կրծքային փակեղով (fascia claviopectoralis)
  • Զարկերակից սկիզբ են առնում այս շրջանում՝
    • կրծքի վերին զարկերակ (a. thoracica suprema)
    • կրծքաուսելունային զարկերակ (a. thoracoacromialis)
  • Երակի մեջ է թափվում՝
    • գլխային երակը (v. cephalica)
  • նյարդերից այստեղ են գտնվում՝
    • կրծքային կողմնային նյարդ (n. pectoralis lateralis)
    • կրծքային միջային նյարդ (n. pectoralis medialis)

 

2․ Կրծքային եռանկյունի (trigonum pectorale)

  1. Համապատասխանում է փոքր կրծքամկանի զբաղեցրած տարածությանը։ Այստեղ՝
    • Երակը գտնվում է զարկերակից միջայնորեն։
    • Բազկային հյուսակի խրձերը (միջային, կողմնային և հետին) դասավորված են զարկերակի համապատասխան կողմերում։
    • Առջևից խուրձը ծածկված է փոքր կրծքամկանով։
    • Զարկերակից այս շրջանում սկիզբ է առնում՝
      • կրծքի կողմնային զարկերակը (a. thoracica lateralis)
    • Ուղեկցում է՝
      • կրծքի կողմնային երակը (v. thoracica lateralis)
    • Ուղեկցում է՝
      • կրծքային երկար նյարդը (n. thoracalis longus):

3․ Ենթակրծքային եռանկյունի (trigonum subpectorale)

  1. Մեծ և փոքր կրծքամկանների ստորին եզրերի միջև ընկած տարածությունն է։ Այստեղ՝
    • Երակը գտնվում է զարկերակից միջայնորեն և ամենամակերեսայինը։
    • Զարկերակից սկիզբ են առնում՝
      • ենթաթիակային զարկերակ (a. subscapularis),
      • բազկոսկրը շրջանցող առաջային զարկերակ (a. circumflexa humeri anterior),
      • բազկոսկրը շրջանցող հետին զարկերակ (a. circumflexa humeri posterior),
    • Բազկային հյուսակի խրձերը վեր են ածվում նյարդերի, որոնք շրջապատում են զարկերակը բոլոր կողմերից(տես՝ բազկային հյուսակ)։

  • Բազկային հյուսակ

    Բազկային հյուսակը կազմված է C5-C8 պարանողային և T1 կրծքային ողնուղեղային նյարդերի առաջային արմատներից։ Միջսանդղային տարածության մեջ այս ճյուղերը ձևավորում են 3 ցողուններ՝ վերին, միջին և ստորին (truncus superior, medius, inferior): Վերանրակային մեծ փոսի ստորին սահմանին այս ցողունները բաժանվում են խրձերի՝ միջային, կողմնային և հետին (fasciculus medialis, lateralis et posterior):

Կողմնային խրձից դուրս է գալիս՝

  • մաշկամկանային նյարդ (n. musculo-cutaneus)

Միջային և կողմնային խրձերից սկիզբ է առնում՝

  • միջնակ նյարդ (n. medianus)

Պայմանավորված միջնակ նյարդի այդպիսի դիրքով՝ հնարավոր չէ անութային զարկերակի ուղղակի մերկացում, դրա համար իրականացնում են անուղղակի մուտքով՝ ուրվագծից 1սմ կողմնայնորեն՝ կտցաբազկային մկանի բունոցի միջով։

Միջային խրձից սկիզբ են առնում՝

  • ծղիկային նյարդ (n. ulnaris),
  • բազկի մաշկային միջային  նյարդ (n.  cutaneus brachii  medialis),
  • նախաբազկի  մաշկային միջային նյարդ (n. cutaneus antebrachii  medialis),

Հետին խրձից սկիզբ են առնում՝

  • ճաճանչային նյարդ (n. radialis)
  • անութային նյարդ (n. axillaris)

Անութափոսի հետին պատի վրա բնութագրվում են 2 բացվածքներ՝

  • քառակող բացվածք (foramen quadrilaterum), տեղակայված է ավելի դրսայնորեն,
  • եռակող բացվածք (foramen trilaterum), տեղակայված է միջայնորեն։
Քառակող բացվածք (for. quadrilaterum)

Սահմանները՝

Վերևից՝ ենթաթիակային մկան (m. subscapularis),

փոքր կլոր մկան (m. teres minor),  

ներքևից՝  մեջքի լայնագույն մկան (m. latissimus dorsi),

 մեծ կլոր մկան (m. teres major)

միջայնորեն՝ բազկի եռագլուխ մկանի երկար գլուխ (m. triceps brachii caput longum),

դրսայնորեն՝ բազկոսկրի  վիրաբուժական պարանոցը։

Այս բացվածքով  անութափոսից ենթադելտայաձև տարածություն են մտնում (պառկելով վիրաբուժական պարանոցի վրա)՝

  • բազկոսկրը շրջանցող հետին զարկերակ (a. circumflexa humeri posterior),
  • բազկոսկրը շրջանցող հետին երակներ (vv. circumflexa humeri posterior),
  • անութային նյարդը (n. axillaris)

Բազկոսկրի վիրաբուժական պարանոցի կոտրվածքի դեպքում երբեմն վնասվում է անութային նյարդը, որը բերում է դելտայաձև մկանի ատրոֆիայի և ֆունկցիայի խանգարման։

Եռակող բացվածք (for. trilaterum)

Սահմանները՝

Վերևից՝ ենթաթիակային մկան (m. subscapularis),

               փոքր կլոր մկան (m. teres minor),  

ներքևից՝  մեջքի լայնագույն մկան (m. latissimus dorsi),

                              մեծ կլոր մկան (m. teres major)

կողմնայնորեն՝ բազկի եռագլուխ մկանի երկար գլխի ջիլը (m. triceps brachii caput longum)։

Այս բացվածքով անութափոսից ենթաթիակային շրջան են անցնում՝

  • թիակը շրջանցող զարկերակ (a. circumflexa scapulae) ← ենթաթիակային զարկերակի (a. subscapularis) ճյուղը,
  • թիակը շրջանցող երակներ (v.v. circumflexa scapulae)

Ենթաանրակային զարկերակը (a. subclavia) ուրվագծվում է անրակի կեսում։

Անութային զարկերակը (a. axillaris) ենթաանրակային զարկերակի անմիջական շարունակությունն է։ Սկսվում է (սահմանվում է) 1-ին կողի ստորին եզրի մակարդակից և փոխվում է  բազկային զարկերակի (a. brachialis) մեջքի լայնագույն մկանի ստորին մակարդակին, որը համապատասխանում է 4-րդ կողին։

Անութային զարկերակը պայմանականորեն բաժանում են 3 բաժնի՝

1-ին բաժին (անրակակրծքային եռանկյան մակարդակին)՝

  • ենթաթիակային ճյուղեր (rr. subscapulares) անոթավորում են ենթաթիակային մկանը,
  • կրծքի վերին զարկերակ (a. thoracica superior)
  • կրծքաուսելունային զարկերակ (a. thoracoacromialis), տալիս է 4 ճյուղեր՝
    • ուսելունային (r. acromialis)
    • անրակային (r. clavicularis)
    • դելտայաձև (r. deltoideus)
    • կրծքային (rr. pectorales)

2-րդ բաժին (կրծքային եռանկյան մակարդակին)՝

  • կրծքի կողմնային զարկերակ (a. thoracica lateralis)

3-րդ բաժին (ենթակրծքային եռանկյան մակարդակին)՝

  • ենթաթիակային զարկերակ (a. supscapularis)
    • կրծքամեջքային զարկերակ (a. thoracodorsalis)
    • թիակի շրջադարձ զարկերակը (a. circumplexa scapulae)
  • բազկոսկրի շրջադարձ առաջային զարկերակ (a. circumflexa humeri anterior)
  • բազկոսկրի շրջադարձ հետին զարկերակ (a. circumflexa humeri posterior)

 

Անութային զարկերակը ուրվագծվում է՝

Ըստ Լանգենբենկի ՝ անրակի միջնակետը բազկի միջային ակոսի (sulcus bicipitalis medialis) վերին սահմանին միացնող գծին։

Ըստ Պիրոգովի՝  թևատակի մազածածկույթի առաջային եզրով։

Անութային երակը (v. axillaris) համապատասխանում է անութային զարկերակին։ Ունի փականներ։

Վերին վերջույթի անոթավորման հիմնական կոլատերալ ուղին հետևյալն է՝


Այս բերանակցումները ապահովում է վերին վերջույթի սնուցումը անութային զարկերակի՝ ենթաթիակային զարկերակից(a. subscapularis)  վեր վնասման կամ կապման դեպքում։ 

            Գործում է համակողմնային (կոլատերալ) շրջանառության ևս մեկ ուղի՝

Անութափոսի ավշային հանգույցները (nodi lymphatici axillares)

            Տարբերում են 5 խումբ(20-40 հանգույց)՝

  1. կողմնային (բազկային)գտնվում են կողմնային պատի վրա։ Անութային երակի նկատմամբ գտնվում են հետին-միջային (posteromedial)  դիրքում։ Հավաքում են վերին վերջույթից եկող ավշի մեծ մասը։
  2. կենտրոնականգտնվում են անութափոսի կենտրոնում, մխրճված ճարպաբջջանքի մեջ։ Հավաքում են ավիշը բազկային, ենթաթիակային և կրծքային ավշային հանգույցներից։
  3. կրծքայինգտնվում են առաջային ատամնավոր մկանի (a. serratus anterior) վրա, կրծքի կողմնային երակի (v. thoracica lateralis) ընթացքով։ Այս խմբի մեջ է մտնում Զորգիուսի ավշահանգույցը, որը դասավորված է մեծ կրծքամկանի ստորին եզրի տակ՝ 4-րդ կողի մակարդակին։ Այն առաջինն է ախտահարվում  կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ մետաստազներով։
  4. ենթաթիակային (հետին)գտնվում են ենթաթիակային երակի (v. subscapularis) շուրջը։
  5. ենթաանրակային (գագաթային)գտնվում են անրակակրծքային եռանկյան մեջ՝ անութային երակի շուրջ։ Անութափոսի ամենավերևում տեղակայված հանգույցներն են, որոնք ավիշը հավաքում են այս շրջանի մնացած հանգույցներից։

 

 

 

8 thoughts on “Անութային շրջան

Թողնել մեկնաբանություն