սպասիր․․․

Քնային եռանկյունի

ՔՆԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ  (TRIGONUM CAROTICUM)

Սահմանները՝

կողմնայնորեն՝ կրծոսկրաանրակապտկաձևային մկան (m. sternocleidomastodieus)

վերևից՝ երկփորանի մկանի (venter posterior m. digastrici) հետին փորիկ,

ներքևից՝  թիակկորճային մկանի (m. omohyoideus) վերին փորիկ,

 

Շերտագրություն (stratographia)

  1. Մաշկը՝ բարակ է, շարժուն և սերտաճած մաշկամկանի և մակերեսային փակեղի հետ։ Մաշկամկանը (platysma)  եռանկյունին բոլոր կողմերից փակում է։

Պարանոցի 2-րդ փակեղի վրա գտնվող բջջանքով անցնում է՝

  • դիմային նյարդի պարանոցային ճյուղը (r. colli n. facialis),
  • պարանոցի լայնական նյարդի վերին ճյուղ (r. superior n. transversus colli)
  • առաջային լծային երակը (v. jugularis anterior) որը դասավորված է ԿԱՊ մկանի առաջային եզրով։

 

  1. Պարանոցի 2-րդ փակեղ (սեփական փակեղի մակերեսային թերթիկ), սրա տակ այս հատվածում գտնվում է պարանոցի 4-րդ փակեղի առպատային թերթիկը, որը ինչպես գիտենք, բունոց է կազմում  պարանոցի հիմնական նյարդաանոթային խրձի համար՝
    1. ընդհանուր քնային զարկերակ (a. carotis communis)
    2. ներքին լծային երակ (v. jugularis interna),
    3. թափառող նյարդ (n. vagus), որը վերին հատվածում տալիս է վերին կոկորդային ճյուղը (n. laryngeus superior), որն էլ սկիզբ է տալիս վերին վահանային նյարդին (n. thryoideus superior)

Ընդհանուր քնային զարկերակը (a. carotis communis) տեղակայված է ԿԱՊ մկանի և թիակ-կորճային մկանի կազմած անկյան կիսորդով և գտնվում է միջայնորեն։ Վահանաճառի վերին եզրի, կամ կորճոսկրի եղջյուրի մակարդակին  այն ենթարկվում է բիֆուրկացիայի՝ բաժանվելով արտաքին և ներքին  քնային զարկերակների (aa. carotis externa et interna)։

Վերքի մեջ նրանց կարելի է տարբերել ՝

  • դիրքով՝ արտաքին քնային զարկերակը տեղակայված է երակի համեմատ ավելի միջայնորեն և ավելի մակերեսորեն։
  • պուլսով՝ սեղմում ենք քնային զարկերակը և շոշափում քունքային մակերեսային զարկերակը (ականջից մեկ  միջաձիգ մատ առաջ)։ Պուլսի բացակայությունը վկայում է արտաքին քնային զարկերակի սեղման մասին։
  • ճյուղերով՝ քնային եռանկյան հատվածում ներքին քնային զարկերակը ճյուղեր չի տալիս, իսկ արտաքինը տալիս է 7 ճյուղ՝
    1. վերին վահանային զարկերակ (a. thyroidea superior), որը տալիս է՝
      • վերին կոկորդային զարկերակը (a. laryngea superior)
    2. լեզվային զարկերակ (a. lingualis)
    3. դիմային զարկերակ (a. facialis), տալիս է՝
      • վերել քմային զարկերակ (a. palatina ascendens)
    4. ծոծրակային զարկերակ (a. occipitalis)
    5. կրծոսկրաանրակապտկաձևային զարկերակ (a. sternocleidmastoideus)
    6. հետականջային զարկերակ (a. auricularis posterior)
    7. ըմպանային վերել զարկերակ (a. pharyngea ascendens)

Ներքին լծային երակ (v. jugularis interna) տեղակայված է կողմնայնորեն։

Պարանոցային խորանիստ ավշային հանգույցները (nodi lymphatica profunda) տեղակայված են ներքին լծային երակի շուրջը և առաջացնում են ավշային լծային ցողուն։

 

Ենթալզեվային նյարդը (n. hypoglossus) քնային եանկյան մեջ տալիս է վերին արմատը (radix superior), որը պառկելով ներքին քնային զարկերակի, ապա ընդհանուր քնային զարկերակի վրա, միանում է ստորին արմատին (radix inferior)` առաջացնելով պարանոցային կանթը, որից դուրս եկող նյարդերը նյարդավորում են ստորկորճային մկանները։

            Դիմային երակը (v. facialis) քնային եռանկյունի է մտնում երկփորանի մկանի հետին փորիկի վրայով։  Քնային զարկերակի բիֆուրկացիայի տեղից առաջ, որպես ընդհանուր դիմային երակ (v. facialis communis) , թափվում է ներքին լծային երակի մեջ։ Ընդհանուր դիմային երակը ձևավորվում է 5 երակներով՝

  1. դիմային երակ (v. facialis)
  2. վերին վահանային (v. thyroidea superior)
  3. վերին կոկորդային (v. laryngea superior)
  4. լեզվային երակ (v. lingualis)
  5. հետծնոտային երակի առաջային ճյուղ (r. anterior v. retromandibularis)

Դիմային ընդհանուր երակը ոչ բոլորի մոտ է լինում։

Ընդհանուր քնային զարկերակի բիֆուրկացիայի հատվածում գտնվում է սինոկարոտիսյան ռեֆլեքսոգեն զոնան, որը ձևավորվում է հետևալ նյարդերի ճյուղերով՝

  1. թափառող (10-րդ),
  2. սիմպատիկ,
  3. լեզվաըմպանային (9-րդ)

Այս զոնայից սկիզբ է առնում նաև սինոկարոտիսյան նյարդը, որը գլխուղեղ է հասնում լեզվաըմպանային նյարդի կազմության մեջ։ Այս զոնայի բարոռեցեպտորները կարևոր դեր են խաղում զարկերակային ճնշման կարգավորման հարցում։

Ընդհանուր քնային զարկերակի բիֆուրկացիայից հետ գտնվում է կարոտիսային մարմնիկը (glomus caroticus), որն ունի բրնձի հատիկի մեծություն, պարունակում է քեմոռեցեպտորներ, որոնք զգայուն են արյան մեջ ածխաթթու գազի կոնցետրացիայի և թթվածնի պակասի նկատմամբ։

  1. Պարանոցի 5-րդ (առողնաշարային փակեղ)այս ամենից հետո գալիս է պարանոցային հինգերորդ փակեղը, որի տակ գտնվում է սիմպատիկ սահմանային ցողունի պարանոցային հատվածը։ Այն տեղակայված է պարանոցային ողների լայնական ելունների միջային թմբիկներով տարված գծի ուղղությամբ։

4 thoughts on “Քնային եռանկյունի

Թողնել մեկնաբանություն