սպասիր․․․

Պարանոցի փակեղները

ՊԱՐԱՆՈՑԻ ՓԱԿԵՂՆԵՐԸ

Ըստ Շևկունենկոյի պարանոցի վրա նկարագրում են 5 փակեղներ։

  1. պարանոցի մակերեսային փակեղ (fascia superficialis colli)
  2. պարանոցի սեփական փակեղի մակերեսային թերթիկ` Գրուբերյան փակեղ (lamina superficialis fasciae colli propria s. gruberi)
  3. պարանոցի սեփական փակեղի խորանիստ թերթիկ՝ Ռիշեյան փակեղ (lamina profunda fasciae colli propria)
  4. ներպարանոցային փակեղ (fascia endocervicalis)
  5. առողնաշարային (fascia prevertebralis)

  1. Պարանոցի մակերեսային փակեղ (fascia superficialis colli)

            Սա մարմնի ընդհանուր մակերեսային փակեղի շարունակությունն է և բունոց է կազմում մաշկամկանի (platysma) համար։

Այս մկանը մասամբ շարունակվում է պարանոցից վեր և մասամբ էլ շարունակվում է դեպի կրծքի շրջան՝ մակերեսային փակեղի ընթացքով։

 

  1. Պարանոցի սեփական փակեղի մակերեսային թերթիկ` Գրուբերյան փակեղ (lamina superficialis fasciae colli propria s. gruberi)

Այս փակեղը պարուրում է պարանոցը բոլոր կողմերից: Հետևում միանում է պարանոցային ողների փուշելուններին, կողմնային մասերում փեղեքվում է և

բունոց է կազմում սեղանարդաձև մկանի (m. trapezius) համար:

Այս փակեղը խտրոցներ է տալիս, որոնք միանում են ողերի լայնական ելուններին, որի շնորհիվ անատոմիորեն վիզը բաժանվում է պարանոցից, այդ իսկ պատճառով երկու ուղղությամբ էլ ինֆեկցիան և արյունազեղումը չեն կարող անցնել։

Դեպի առաջ այն՝

Բունոց է կազմում կրծոսկրաանրակապտկաձևային  (m. sternocleidomastoideus) մկանի համար։

Առջևի մասում միջին գծի վրա ամբողջանում է։

Դեպի վերև՝ ճակատային հարթության մեջ ստործնոտային եռանկյունու հատվածում այն բաժանվում է 2 թերթիկի՝

  • առաջային թերթիկ – միանում է ստորին ծնոտի առաջային մակերեսին և շարունակվում է որպես ծամիչ-հարականջային փակեղ։
  • հետին թերթիկմիանում է ստորին ծնոտի ստորին եզրի ծնոտկորճային գծին (linea mylohyoidea):

Դեպի ներքև՝ միանում է կորճոսկրին, ապա շարունակվելով, միանում է կրծոսկրի լծային կտրուճին և անրակի առաջային մակերեսին։

Հետևից՝  վզի շրջանում սկսվում է վերին վզարմատային գծից (nuchae occipitalis superior), իսկ ներքևում հետևից այն միանում է թիակի փշին(spina scapulae):

Այսպիսով, 2-րդ փակեղը միանում է պարանոցի բոլոր ոսկրային սահմաններին՝ ողերի լայնական ելուններին, փուշելունին, կորճոսկրին։

 

  1. Պարանոցի սեփական փակեղի խորանիստ թերթիկ՝ Ռիշեյան փակեղ (lamina profunda fasciae colli propria)թիակաանրակային ջլոն

 

Վերևում՝ կպնում է կորճոսկրին, որից վերև 3-րդ փակեղ չկա։

Կողմնայնորեն՝  բունոց է կազմում թիակ-կորճային մկանի (m. omohyoideus) համար, որի սահմաններով էլ սահմանափակվում է կողքերից։

Միջայնորեն՝ բունոցներ է  առաջացնում`

  • կրծոսկր-կորճային մկանի (m. sternohyoideus),
  • կրծոսկր-վահանային մկանի (m. sternothyroideus),
  • վահան-կորճային մկանի (m. thyrohyoideus) համար։

Ներքև՝ միանում է անրակներին և լծային կտրուճին։

Միջին գծի վրա 2-րդ և 3-րդ փակեղները կորճից մինչև կրծոսկրի լծային կտրուճ խորությամբ ձուլվում են իրար և կազմում պարանոցի սպիտակ գիծը (linea alba colli):

 

  1. Ներպարանոցային փակեղ (fascia endocervicalis)

Բաղկացած է 2 թերթիկներից՝

  • Առպատային (lamina parietalis) բունոց է կազմում պարանոցի միջային եռանկյան հիմնական նյարդաանոթային խրձի համար, որի մեջ են մտնում քնային ընդհանուր զարկերակը, լծային երակը և թափառող նյարդը։
  • Ընդերային (lamina visceralis) բունոցներ է ձևավորում պարանոցի ընդերային օրգանների՝ շնչափողի, վահանագեղձի, հարվահանագեղձերի, կերակրափողի, կոկորդի, մակկոկորդի համար։

 

  1. Առողնաշարային փակեղ (fascia prevertebralis)

Վերևից՝ սկսվում է գանգի հիմի արտաքին մակերեսից,

Ներքևում՝ այն մկանների ամրացման տեղերը, որոնց համար այն բունոցներ է կազմում։

Բունոցներ է կազմում՝

  • գլխի և պարանոցի երկար մկանների (mm. longus capitis et colli) համար, որոնց ընթացքով միանում է կրծքային 3-րդ և 4-րդ ողերի (T3-T4) մարմիններին։
  • առաջային և միջին սանդղաձև մկանների(mm. scalenus anterior, media) համար բունոց կազմելով՝ այն միանում է առաջին կողի առաջային և հետին եզրերին։
  • հետին սանդաձև մկանի (m. scalenus posterior) համար բունոց կազմելով իջնում է և կպնում 2-րդ կողին։
  • թիակը բարձրացնող մկանի (m. levator scapulae) համար բունոց է կազմում և միանում թիակին։

Այս փակեղը նաև բունոցներ է կազմում վերին վերջույթների հիմնական նյարդաանոթային խրձի համար, որի մեջ են մտնում՝

  • ենթաանրակային զարկերակը և երակը (a.v. subclaviculare)
  • բազկային հյուսակը

5-րդ փակեղը ծածկում է  պարանոցային  ողերի մարմինները և սիմպատիկ սահմանային ցողունի պարանոցային հատվածը։

5 thoughts on “Պարանոցի փակեղները

Թողնել մեկնաբանություն