Կրծոսկրա-անրակա-պտկաձևային շրջան
ԿՐԾՈՍԿՐԱ-ԱՆՐԱԿԱ-ՊՏԿԱՁևԱՅԻՆ ՇՐՋԱՆ
(REGIO STERNOCLEIDOMASTOIDEA)
Կրծոսկրա-անրակապտկաձևային (ԿԱՊ) շրջանը համապատասխանում է ԿԱՊ մկանի գրաված տարածքին։ ԿԱՊ մկանը սկսվում է 2 մասով՝ առաջային և միջային, սկսվում է կրծոսկրի և անրակի գլուխներից, ամրանում է պտկաձև ելունին և վերին վզարմատային գծի կողմնային մասին։
Շերտագրություն
- Մաշկը՝
- վերին 1/3-ում հաստ է և անշարժ,
- ստորին 2/3-ում բարակ և շարժուն։
- Մաշկամկանը (platysma) – փակում է այս շրջանի միջին երրորդականը։
- 2-րդ փակեղ – բունոց է կազմում այս մկանի համար (m. sternocleidomastoideus) :
- արտաքին լծային երակը (v. jugularis externa)
- մակերեսային ավշային հանգույցները (nodi lymphaticus superficialis)
- պարանոցային հյուսակի ճյուղերը, որոնք են՝
- մեծ ականջային նյարդ (n. auricularis magnus)
- պարանոցի լայնական նյարդ (n. transversus colli),
- փոքր ծոծրակային նյարդ (n. occipitalis minor),
- վերանրակային միջային, միջանկյալ և կողմնային նյարդեր (nn. supraclaviculares medialis, inetrmedius et lateralis)
Արտաքին լծային երակ (v. jugularis externa) – սկսվում է ստորին ծնոտի անկյան հետևում, ձևավորվում է հետևյալ երակներով՝
- հետինծնոտային երակի հետին ճյուղ (v. retromandibularis posterior),
- հետին ականջային երակ (v. auriculares posterior),
- ծոծրակային երակ (v. occipitalis)
Այս երակը ուղղահայաց իջնում է վար, ծակելով 2-րդ, 3-րդ և 4-րդ փակեղները և անրակից վեր թափվում ենթաանրակային երակի (v. subclaiva) մեջ (կամ Պիրոգովյան երակային անկյան մեջ)։
Հետինծնոտային երակի ադվենտիցիալ արտաքին շերտը սերտաճում է 2-րդ փակեղի հետ, այդ իսկ պատճառով երակի վնասման դեպքում այն կծկման չի ենթարկվում։ Վերջինս դառնում է օդային էմբոլիայի պատճառ։
- ԿԱՊ մկանի տակ ստորին 1/3-ի սահմանում, թիակկորճային մկանից (m. omohyoideus) վար, 2-րդ և 3-րդ փակեղի արանքում գտնվում է հետ-կրծոսկրաանրակապտկաձևային կույր պարկ (saccus caecus retrosternocleidmastoidea):
- 3-րդ փակեղի տակ ստորին 1/3-ում գտնվում է պարանոցի հիմնական նյարդաանոթային խուրձը՝ պատված 4-րդ ներպարանոցային փակեղի առպատային թերթիկով։ Զարկերակը տեղակայված է միջայնորեն, ավելի կողմնայնորեն՝ ներքին լծային երակը, իսկ դրանց միջև և դեպի հետ՝ թափառող նյարդը։
Պարանոցի ստորին հատվածում թափառող նյարդը (n. vagus) տալիս է հետադարձ ճյուղ՝ (կոկորդային ստորին ճ․ (r. laryngea inferior)), որը մարմնի աջ կողմից ենթաանրակային զարկերակը, իսկ ձախ կողմից՝ աորտայի աղեղը շրջանցելով՝ անցնում է ներքևից և հետևից շնչափող-կերակրափողային ակոսի մեջ (տես նկար)։
- 5-րդ առողնաշարային փակեղ (fascia prevertebralis) –սրա տակ նկարագրվում է առանձին եռանկյունի՝
Սանդղաողնաշարային եռանկյունի (trig. scalenovertebrale)
Սահմանները՝
ներքևից (հիմքը)` թոքի գագաթը,
միջային՝ ողնաշարը և պարանոցի երկար մկանը(m. longus colli),
կողմնային՝ առաջային սանդղաձև մկան (m. scalenus anterior)
եռանկյան գագաթը՝ 6-րդ ողի լայնական ելունի վրա գտնվող քնային թմբիկը(tuberculum caroticum):
Այս եռանկյան մեջ են մտնում՝
- ենթաանրակային զարկերակը (a. subclavia) առաջային բաժնի ճյուղերը,
- վահանավզային զարկերակացողուն (truncus thyreocervicalis)
- ներքին կրծքային զարկերակ (a. thoracica interna)
- ողնուղեղային զարկերակ (a. vertebralis)
- բազկագլխային երակը (v. brachiocephalica), որը ձևավորվում է՝
- ներքին լծային երակով (v. jugularis interna)
- ենթաանրակային երակով (v. subclavia)
Սրանք միասին կազմում են երակային անկյունը։
- պարանոցա-կրծքային գանգլիոնը (ganglion cervico-thoracicum, stellatum)
- կրծքային ծորանը (ductus thoracicus), ձախից։
Երակային անկյունների մեջ թափվում են հետևյալ ավշային ցողուններն(truncus) ու ծորանները(ductus)
Աջ երակային անկյուն (4) |
Ձախ երակային անկյուն (3) |
աջ ավշային ծորան (ductus lymphaticus dexter),
որի մեջ թափվում են հետևյալ ցողունները՝ o ենթաանրակային աջ (truncus subclavius dexter) o լծային աջ (truncus jugularis dexter) o ներքին կրծքային աջ (truncus thoracica interna dexter) o բրոնխամիջնորմային (truncus bronchomediastinalis dexter) |
կրծքային ծորան (ductus thoracicus),
որի մեջ թափվում են հետևյալ ցողունները՝ o ենթաանրակային ձախ (truncus subclavius sinister) o լծային ձախ (truncus jugularis sinister) o ներքին կրծքային ձախ (truncus thoracica interna sinister)
|
gluxy u kurcqy xax u para
9C5kgSAwEVw
BnPPLx441NO
mYo9Jc05iwS