սպասիր․․․

Կողմնային եռանկյունի

ՊԱՐԱՆՈՑԻ ԿՈՂՄՆԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

(TRIGONUM COLLI  LATERALE)

Սահմանները՝

            առջևից՝ կրծոսկրաանրակապտկաձևային մկանի (m. sternocleidomastoideus) հետին եզրը,

հետևից՝ սեղանարդաձև մկանի (m. trapezius) առաջային եզրը,

ներքևից՝ անրակի վերին եզր։

Թիակ-կորճային մկանի (m. omohyoideus) ստորին փորիկով  այս եռանկյունին բաժանվում է 2 եռանկյունիների՝

  • թիակ-սեղանարդաձև եռանկյունի (trig. omotrapezoidum),
  • թիակ-անրակային եռանկյունի (trig. omoclaviculare)

Քանի որ այս եռանկյունիների շերտագրությունը առանձնապես չի տարբերվում, քննարկենք երկուսը միասին։

 

Շերտագրություն

  1. մաշկը՝ բարակ է, շարժուն,
  2. ենթամաշկային բջջանքը՝ փուխր է,
  3. 1-ին փակեղ մաշկամկանով (platysma),
  4. 2-րդ փակեղ (պարանոցի սեփական փակեղ)բունոցներ է ստեղծում պարանոցի առաջային և հետին սահմանները կազմող մկանների (m. sternocleidomastoideus և m. trapezius) համար, ներքևում կպնում է անրակի առաջային մակերեսին։

Կրծոսկրաս-անրակապտկաձևային մկանի հետին եզրի միջնակետի մակարդակին ծակելով  2-րդ փակեղը ենթամաշկ են անցնում հյուսակի կարճ ճյուղերը՝

  • ականջային մեծ նյարդ (n. auricularis magnus)
  • պարանոցի լայնական նյարդ (n. transversus colli)
  • ծոծրակային փոքր նյարդ (n. occipitalis minor)
  • վերանրակային միջային, միջանկյալ, կողմնային նյարդեր ( supraclavicualres medialis, lateralis, intermedius)

5․ 5-րդ փակեղ (առողնաշարային փակեղ)2-րդ և 5-րդ փակեղների միջև գոյություն ունի բջջային շերտ, որով անցնում է հավելյալ նյարդը (n. accessorius), (9-րդ զույգ), որը նյարդավորում է կրծոսկրա-անրակա-պտկաձևային և սեղանարդաձև մկանները։

Թիակ-անրակային եռանկյան մեջ II և V փակեղների միջև գտնվում է պարանոցի 3-րդ փակեղը, որը կպչում է անրակի հետին մասին։ Անրակից վեր II և III փակեղների միջև ձևավորվում է  վերանրակային միջփակեղային ներփակ տարածությունը։

 

5-րդ փակեղի տակ նկարագրվում է սանդղաձև տարածությունները, որտեղ գտնվում է պարանոցի կողմնային եռանկյան նյադրաանոթային խուրձը՝

  • ենթաանրակային զարկերակ (a. subclavia)
  • ենթաանրակային երակ (v. subclavia)
  • բազկային հյուսակ (plexus brachialis)

Առաջային սանդղաձև տարածությունը առաջանում է՝

առջևից՝ կրծոսկրա-անրակապտկաձևային մկանի և անրակի,

հետևից՝ առաջային սանդղաձև մկան (m. scalenus anterior)

Այս տարածության մեջ 5-րդ փակեղի տակ գտնվում  են՝

  • ենթաանրակային երակը (v. subclavia),
  • ստոծանիական նյարդը (n. phrenicus), դասավորված է առաջային սանդղաձև մկանի առաջային մակերեսին։ Այս նյարդը ձևավորվում է C3-C4, երբեմն նաև C5 սեգմենտներից։

Միջսանդղաձև տարածությունը առաջանում է՝

Առջևից՝ առաջային սանդղաձև մկանով (m. scalenus anterior),

Հետևից՝ միջին սանդղաձև մկանով (m. scalenus medius)

Ներքևից՝ 1-ին կողի վերին երեսով։

Այս տարածության մեջ են գտնվում՝

  • ենթաանրակային զարկերակը (a. subclavia)
  • բազկային հյուսակը (plexus brachialis), որը ձևավորվում է C5-C8 , նաև Th1 սեգմենտներից։

Ենթաանրակային զարկերակը (a. subclavia)  ըստ ընթացքի բաժանվում է 3 բաժինների՝

 

1-ին բաժին

Գտնվում է սանդղա-ողնաշարային եռանկյան մեջ, որտեղ տալիս է՝

  1. ողնաշարային զարկերակ (a. vertebralis), որը պարանոցի C6-C2 լայնաձիգ ելունների վրայի անցքերի միջով անցնելով, մտնում է գանգի խոռոչ և հակառակ կողմի զարկերակի հետ միասին առաջացնում է հիմային զարկերակը (a. basilaris)
  2. ներքին կրծքային զարկերակ (a. thoracica interna), սկիզբ է առնում ողնաշարային զարկերակի դիմացից, իջնում է ցած՝ դասավորվելով կրծքավանդակի առաջային պատի շերտերի մեջ։
  3. վահանա-պարանոցային ցողուն (truncus thyreo-cervicalis), որը տալիս է 4 ճյուղեր՝
    • ստորին վահանային զարկերակ (a. thyroidea inferior)
    • պարանոցի վերել զարկերակ (a. cervicalis ascendens)
    • պարանոցային մակերեսային զարկերակ (a. cervicalis superficialis)
    • վերթիակային զարկերակ (a. suprascapularis)

2-րդ բաժին

Համապատասխանում է միջսանդղաձևային տարածությանը՝

  1. կող-պարանոցային ցողուն (truncus costo-cervicalis), որն էլ տալիս է հետևյալ ճյուղերը՝
    • պարանոցի խորանիստ զարկերակ (a. cervicalis profunda), պարանոցի խորանիստ մկանների համար¸
    • միջկողային վերնագույն զարկերակ (a. intercostalis suprema), առաջին և երկրորդ միջկողային տարածությունների անոթավորման համար։

3-րդ բաժին

Համապատասխանում է մինչսանդղաձև տարածությունից մինչև անրակ ընկած տարածությանը՝

Պարանոցի  լայնական զարկերակ (a. transversa colli): Ենթաանրակային զարկերակը ուրվագծվում է  անրակի կեսում։

6 thoughts on “Կողմնային եռանկյունի

Թողնել մեկնաբանություն