սպասիր․․․

Թիակ-շնչափողային եռանկյունի

ԹԻԱԿ –ՇՆՉԱՓՈՂԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

(TRIGONUM OMOTRACHEALE)

 

Սահմանները՝

կողմնայնորեն՝ կրծոսկրաանրակապտկաձևային մկան (m. sternocleidomastoideus),

վերևից՝ թիակ-կորճային մկանի (m. omohyoideus)  վերին փորիկ,

միջայնորեն՝ պարանոցի միջին գիծ, որի մյուս կողմում մյուս թիակ-շնչափողային եռանկյունին է։

Շերտագրություն

  1. մաշկը՝ բարակ է, շարժուն
  2. ենթամաշկային ճարպային բջջանքը` փուխր:
  3. Մակերեսային փակեղ/ մաշկամկանփակեղը բունոց է առաջանցում մաշկամկանի համար: Մաշկամկանը ծածկում է այս եռանկյան միայն վերին և կողմնաjին մասերը, իսկ միջին գծի հատվածում այն բացակայում է։

Փակեղի տակ գտնվում են՝

  • պարանոցի լայնական նյարդերը (n. transversus colli)
  • լծային առաջային երակը (v. jugularis anterior), որոնք եռանկյան ստորին հատվածում ծակում են 2-րդ փակեղը և վերկրծոսկրային միջջլոնային տարածության մեջ բերանակցվում են՝ առաջացնելով լծային երակային աղեղ (arcus vennosus juguli):

  1. 2-րդ փակեղվերևում այն կպչում է կորճոսկրին, իսկ ներքևից կրծոսկրի լծային կտրուճին։

Կորճոսկրից մինչև այս եռանկյունու կեսը, մեջտեղով 2-րդ և 3-րդ փակեղները միանում են իրար և ձևավորում պարանոցի սպիտակ գիծը (linea alba colli):

Իսկ ստորին ½-ում այս երկու փակեղներից գոյանում է միջփակեղային ներփակ տարածությունը, որտեղ տեղակայված է լծային երակային աղեղը։

  1. 3-րդ փակեղպարանոցի սեփական փակեղի խորանիստ թերթիկը սկիզբ է առնում կորճոսկրից և բունոցներ է ստեղծում ստորկորճային մկանների համար, և մասնակցում վերոնշյալ կառույցների ձևավորմանը (պարանոցի սպիտակ գիծ, միջփակեղային ներփակ տարածություն)։ Կպնում է կրծոսկրի լծային կտրուճի հետին երեսին։
  2. 4-րդ փակեղ (ներպարանոցային փակեղի առպատային և ընդերային թերթիկներ) – այս փակեղի առպատային և ընդերային թերթիկների միջև գտնվում է առաջընդերային միջփակեղային հաղորդակցվող տարածությունը, որտեղ գտնվում են՝
  • ճարպային բջջանք,
  • ավշային հանգույցներ,
  • վահանագեղձի կենտ երակային հյուսակը,
  • վահանգեղձի ստորին երակը (v. thyroidea inferior),
  • 10-12% դեպքերում՝ վահանագեղձի անանուն (ստորագույն) երակը (v. thyroidea imae)

4-րդ փակեղի ընդերային թերթիկը բունոց է առաջացնում՝

  • շնչափողի,
  • կոկորդի,
  • ըմպանի,
  • որկորի
  • վահանագեղձի և հարվահանագեղ4երի համար։
  1. Պարանոցի 5-րդ (առողնաշարային) փակեղ4-րդ և 5-րդ փակեղների արանքում գտնվում է հետընդերային միջփակեղային հաղորդակցվող տարածությունը, որը դեպի վեր հաղորդակցվում է հետըմպանային բջջանքի հետ, իսկ դեպի ներքև՝ վերին միջնորմի հետ։

Առջևից պատում է ողների առաջային մակերեսը։

 

Վահանաձև գեղձ

Գեղձի նեղուցը տեղակայված է շնչափողի վերին 2-4 օղաճառների մակարդակին։ Գեղձից առաջ գտնվում են՝

  • կրծոսկր-կորճային մկան (m. sternohyoideus),
  • կրծոսկր-վահանային մկան (m. sternothyroideus),
  • վահան-կորճային մկան (m. thyrohyoideus)։

Կողքերից և հետևից նրան հարում են՝

  • ընդհանուր քնային զարկերակները (a. carotis communis)
  • ներքին լծային երակները (v. jugularis interna)

Վահանագեղձը  շրջապատում է շնչափողը և ըմպանը ձախից մոտենալով որկորին։

Գեղձը պատված է՝

  • 4-րդ փակեղի ընդերային թերթիկով
  • ֆիբրոզ (կոռնիգի) պատյանով

Այս պատյանների միջև  գեղձի բլթերի հետին միջային մակերեսներին գտնվում են հարվահանագեղձերը։

Վահանագեղձի փակեղային պատյաններից ձևավորվում են 2 կապաններ՝

  • միջնակ կապան – ձգվում է գեղձի նեղուցից մինչև մատանիաձև աճառ,
  • կողմնային կապան – գեղձի բլթերից մինչև վահանաճառ։

Գեղձի նեղուցը հնարավոր է շարժել միայն այս կապանները հատելուց հետո։

 Վահանաձև գեղձի անոթավորումը

Իրականանում է՝

  • վահանային վերին զարկերակ (a. thyroidea superior), սկիզբ է առնում արտաքին քնային զարկերակից,
  • վահանային ստորին զարկերակ (a. thyroidea inferior), սկիզբ է առնում վահանավզային զարկերակացողունից (truncus thyreocervicalis),
  • վահանային անանուն զարկերակ (a. thyroidea immae)` 10% դեպքերում, անոթավորում է գեղձի նեղուցը։

 

  • վերին վահանային երակ (v. thyroidea superior)՝ թափվում է ընդհանուր դիմային երակի մեջ,
  • միջին վահանային երակ (v. thyroidea media)՝ թափվում է ներքին լծային երակի մեջ,
  • ստորին վահանային երակ (v. thyroidea inferior)` թափվում է բազկագլխային ցողունի մեջ,

            Ստորին վահանային զարկերակի կողքով անցնում է ստորին կոկորդային նյարդը (n. laryngeus inferior), այդ իսկ պատճառով, վահանագեղձի մասնակի հեռացման (strumectomia) ժամանակ այս զարկերակի կապման դեպքում, վիրաբույժը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի այդ նյարդը չկապի, քանի որ դա կբերի ձայնի խանգարմանը։

 

Շնչափող

             Դասավորված է միջին գծով, կազմված է 6-8 կիսաօղերից, որոնց հետին պատը ներկայացված է շարակցահյուսվածքային թերթիկով և հարթ մկանունքով։ Ներսից այն պատված է թարթչավոր էպիթելով։

Պարանոցային հատվածի սահմաններն են՝

վերևից՝ պարանոցային C6,

ներքևից՝ կրծքային 2-3-րդ ողերը (T2-T3),

Վերևի հատվածում շնչափողը շրջապատվում է վահանաձև գեղձով, իսկ ստորին  հատվածում ընդհանուր քնային զարկերակներով։ Հետևից ամբողջ երկարությամբ ձգվում է կերակրափողը։

Շնչափողը իջնելու ընթացքում, աստիճանաբար դեպի ավելի խորն է դասավորվում։ Եթե սկզբնական հատվածը առջևից գտնվում է 1,5-2սմ խորության վրա, ապա լծային կտրուճի մոտ այդ հեռավորությունը դառնում է 4սմ։ Իսկ շնչափողի բիֆուրկացիայի տեղում (carina) շնչափողի խորությունը կազմում է 6-7սմ։

Շնչափողի անոթավորումը

Շնչափողի պարանոցային հատվածի անոթավորումն իրականացվում է ստորին վահանային զարկերակի (a. thyroidea inferior) միջոցով,

Շնչափողի նյարդավորումը

            Սիմպատիկ նյարդավորումն իրականանում է սիմպատիկ սահմանային ցողունի միջոցով, իսկ պարասիմպատիկը՝ թափառող նյարդի (n. vagus) հետադարձ կոկորդային ճյուղով (n. laryngea reccurens):          

 

Կերակրափող

            Պարանոցային բաժնի երկարությունը կազմում է 4-6սմ։ Այն դասավորված է շնչափողի նկատմամբ հետ և փոքր ինչ ձախ։ Նրանց միջև կա բջջանք։

Պարանոցային հատվածի սահմաններն են՝

վերևից՝ պարանոցային C6,

ներքևից՝ կրծքային 2-3-րդ ողերը (T2-T3),

Կողմնայնորեն տեղակայված են համապատասխան ակոսում կոկորդի հետադարձ նյարդը (n. reccurens laryngea):

Հետևում գտնվում են ողնաշարը և նրան կպած գլխի և պարանոցի երկար մկանները (m. longus capitis et colli):

Կողքերից հարևանակցում են ընդհանուր քնային զարկերակները, իսկ ձախից վերևում նաև վահանագեղձը։

Ձախ քնային զարկերակը որկորից գտնվում է 0,3-0,5սմ հեռավորության վրա, իսկ աջը՝ 1-1,5սմ։

Կերակրափողում կա երկու ֆիզիոլոգիական նեղացում՝

  • ըմպանային կամ վերին նեղացում, որը գտնվում է նրա հենց սկզբնամասում,
  • աորտալ նեղացում, գտնվում է աորտայի հետ խաչման տեղամասում։

Նյարդավորումն ու անոթավորումը նույն կերպ, ինչ շնչափողը(տես շնչափող)։

 

3 thoughts on “Թիակ-շնչափողային եռանկյունի

Թողնել մեկնաբանություն