Ենթածնոտային եռանկյունի
ԵՆԹԱԾՆՈՏԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ
(TRIGONUM SUBMANDIBULARE)
Սահմանները՝
վերևից՝ ստորին ծնոտի ստորին եզր,
առաջային՝ երկփորանի մկանի ( venter anterior m. digastrici) առաջային փորիկ,
հետևից՝ երկփորանի մկանի (venter posterior m. digastrici) հետին փորիկ։
Շերտագրություն (stratographia)
- Մաշկը՝ բարակ, շարժուն,
- Ենթամաշկաին ճարպաբջջանք՝ լավ է զարգացած, գեր մարդկանց մոտ առաջացնում է ծալք (կրկնակի կզակ),
- 1-ին փակեղ՝ մակերեսային փակեղը բունոց է առաջացնում մաշկամկանի (platysma) համար։ Մաշկամկանը ծածկում է գրեթե ամբողջ եռանկյունին, բացառությամբ կողմնային վերին անկյունը։
Ենթամաշկային նյարդերը՝
- դիմային նյարդի պարանոցային ճյուղը (r. colli n. facialis) – նյարդավորում է մաշկամկանը
- պարանոցի լայնական նյարդի վերին ճյուղ (r. superior n. transversus colli)։
Այս նյարդերը միանալով իրար կազմում են պարանոցի մակերեսային աղեղը (arcus cervicalis superficialis):
- դիմային նյարդի եզրային ճյուղ (r. marginalis mandibulae n. facialis) – գտնվում է ստորին ծնոտի անկյան տակ, մոտ 2սմ հատվածում, այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինել այս հատվածում կտրվածք անելիս։ Այն նյարդավորում է ստորին շուրթը։
- Պարանոցի սեփական փակեղի մակերեսային թերթիկը (lamina superficialis fascia propria) բունոց է առաջացնում ենթածնոտային թքագեղձի համար, որը կոչվում է ծնոտկորճային կույր պարկ (saccus caecus hyomandibulare): Այս պարկը միայն թքագեղձի ծորանի ուղղությամբ հաղորդակցվում է բերանի խոռոչի հետ։ Ի տարբերություն հարականջային թքագեղձի բունոցի, այս փակեղը խտրոցներ չի առաջացնում գեղձի մեջ, հետևաբար այն հեշտությամբ անջատվում է։
Անոթները
Դիմային զարկերակը (a. facialis) պառկում է գեղձի տակ, որտեղից այն թեքվում է դեպի դեմքի կողմնային շրջան։ Ստորին ծնոտի ստորին եզրի մակարդակին տալիս է ենթակզակային ճյուղը (a. submentalis), որը տեղավորվում է ենթակզակային եռանկյան մեջ։
Դիմային երակը (v. facialis) պառկում է գեղձի մակերեսով։ Այս եռանկյան հետին եզրի մոտ այն միանում է հետինծնոտային երակին (v. retromandibularis), ապա իջնելով քնային եռանկյան մեջ, մասնակցում է ընդհանուր դիմային երակի (v. facialis communis) ձևավորմանը։
- Մկանները
Դասավորված են 2 շերտով՝
-
- Մակերեսային շերտ
- պարանոցի երկփոր մկան (m. digastricus)
- սլաքկորճային մկան(m. stylohyoideus)
- Մակերեսային շերտ
- խորանիստ շերտ
- ծնոտկորճային մկան (m. mylohyoideus)
- կորճլեզվային (m. hyoglossus)
Լեզվային երակը (v. lingualis) գտնվում է m. hyoglossus –ի վրա, իսկ
Լեզվային զարկերակը (a. lingualis) գտնվում է m. hyoglossus –ի տակ։
- Ավշային հանգույցներ
Ենթածնոտային ավշային հանգույցները գտնվում են թքագեղձի մակերեսին, դասավորված են 3 խմբերով՝ առաջային, հետին և ստորին։
Dzeec
Tuyn
che maladec ban chunem aselu
lavner
անբըլիվըբըլ
r5nGIpb5uA6