Գլխուղեղի երակածոցերը
ԳԼԽՈՒՂԵՂԻ ԿԱՐԾՐ ՊԱՏՅԱՆԻ ԾՈՑԵՐԸ
Կարծր պատյան (dura mater) – կազմված է 2 շերտերից, որոնց միջև ձևավորվում է երակածոցերը։ Մեծ քանակությամբ կոլագենային և առաձգական թելեր է պարունակում։
Գանգաթաղի ոսկրերի հետ գլխուղեղի կարծր պատյանը թույլ է միացած և հեշտությամբ կարող է անջատվել։ Իսկ գանգի հիմի շրջանում այն սերտորեն է կպած, հատկապես ոսկրերի միմյանց միացման շրջանում։ Այն որոշ տարածության վրա պատում է նաև գանգուղեղյաին նյարդերը՝ առաջացնելով դրանց բունոցներ։
Երկարավուն ուղեղի շրջանում այն սերտաճում է մեծ ծոծրակային անցքի եզրերին և շարունակվում որպես ողնուղեղի կարծր պատյան։
Որոշ տեղերում կարծր պատյանի ներքին շերտը ներհրվում է ճեղքերի մեջ ելունների տեսքով, որոնք բաժանում են ուղեղի մասերը միմյանցից։ Այս հատվածներում առաջանում են ճեղքեր՝ ծոցեր(sinus), կոչվում են կարծր ուղեղային պատյանի ծոցեր (sinus venosi durales/durae matris):
Տարբերում են 4 ելուններ՝
- մեծ ուղեղի մանգաղ (falx cerebri) – ամենախոշորն է, ունի սագիտալ ուղղություն, առանձանցնում է երկու կիսագնդերը միմյանցից։
- ուղեղիկի վրան (tentorium cerebelli) – հորիզոնական թիթեղ է, առանձնացնում է ծոծրակային բլթերը ուղեղիկից։
- ուղեղիկի մանգաղ (falx cerebelli) – կարծես մեծ ուղեղի մանգաղի շարունակությունն է։ Բաժանում է ուղեղիկի կիսանգդերը միմյանցից։
- թրքական թամբի ստոծանի (diaphragma sellae) – թիթեղ է, որը վերևից ծածկում է թրքական թամբը։ Կենտրոնում գտնվում է մի անցք ձագարի նման, որից կախվում է հիպոֆիզը։
Երակածոցեր (sinus)
Ելունների և ոսկրային ակոսների հպման տեղերում առաջանում են երակածոցեր, որոնցով հոսում է երակային արյուն, որն այստեղ է հավաքվում ուղեղից, գանգաթաղից, գլխի մակերեսային երակներից (էմիսարային երակներից)։
Երակածոցերը՝
- եռանկյունաձև են,
- պատը կազմված է 2 շերտից՝ կարծրենի և էնդոթել,
- պատերը մկաններ չեն պարունակում, այդ իսկ պատճառով վազոմատոր կծկման չեն ենթարկվում,
- փականներ չունեն, ինչի պատճառով արյունահոսությունը շատ դժվար է դադարեցնել։
- երակածոցերից արյունը գլխավորապես հավաքվում է ներքին լծային երակի (v. jugularis interna) մեջ, որը գանգից դուրս է գալիս լծային անցքով։
Կարծրենու երակածոցերն են՝
Վերին սագիտալ երակածոց (sinus sagittalis superior) – Տեղադրված է միջին գծով կամ նրանից մի փոքր աջ։ Ուղղված է սագիտալ ուղղությամբ(սագիտալ միջօրեական)։ Դասավորվում է ուղեղի մանգաղի եզրով, սկսվում է կույր անցքից (foramen caecum) մինչև ծոծրակային ներքին ցցաթումբ (protuberantia occipitalis interna):
Լայնական երակածոց (sinus transversus) – գտնվում է ուղեղիկի վրանի հետին եզրին, ծոծրակոսկրի լայնական ակոսի(sulcus sinus transversus) մեջ: Կողմնայնորեն այն շարունակվում է որպես
Սիգմայաձև երակածոց (sinus sigmoideus) – տեղավորվում է ծոծրակոսկրի և պտկաձև ելունի սիգմայաձև ակոսում(sulsuc sinus sigmoideus)։ Արտաքինից նրանց համապատասխանում է վերին վզարմատային գիծը (nuchae occipitalis superior):
Ստորին սագիտալ երակածոց (sinus sagittalis inferior) – գտնվում է ուղեղի մանգաղի ստորին ազատ եզրին մոտ։ Այս երակածոցի մեջ է թափվում ուղեղի մեծ երակը (Գալենի երակը)։ Այն ուրվագծվում է քունքային վերին գծով։
Ուղիղ երակածոց (sinus rectus) – գտնվում է ուղեղի մանգաղի և ուղեղիկի վրանի միացման ամբողջ երկարությամբ։ Միացնում է վերին և ստորին սագիտալ երակածոցերը։
Ծոծրակային երակածոց (sinus occipitalis) – սկիզբ է առնում ծոծրակային մեծ բացվածքի երկու կողմերից և դասավորվում ուղեղիկի մանգաղի հաստության մեջ։ Վերին սագիտալ, լայնական, ուղիղ և ծոծրակայիներակածոցերը միանում են իրար ներքին ծոծրակոսկրի ցցաթմբի (protuberantia occipitalis interna) շրջանում՝ առաջացնելով երակածոցերի խառնարան (confluens cavernosus):
Խորշիկավոր երակածոց (sinus cavernosus) – գտնվում է միջին գանգափոսում և համարվում է պրակտիկ տեսանկյունից կարևոր երակածոց։ Զույգ երակածոց է, որը տեղադրված է թրքական թամբի երկու կողմերում։ Աջ և ձախ երակածոցերը միմյանց հետ կապվում են միջխորշիկային երակածոցերի(sinus intercavernosus) միջոցով։ Արդյունքում առաջանում է շրջանաձև երակածոց (sinus circularis):
Խորշիկավոր երակածոցը արյուն է հավաքում գանգի առաջային բաժիններից, հատկապես այստեղ է թափվում ակնային երակները (v.v. ophthalmicae):
stexel barior
Ասա սաղս էլ ստանանք էս անտեր քննությանները
Իմալ եք ճժեր😪😴
2025 թվի Երեխաներին հաջողություն;😆😇
Շնորհակալություն ընկեր Շամոյան 😁😂