սպասիր․․․

Գլխի տեղագրական շրջանները

ԳԼԽԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Գլուխը պարանոցից բաժանվում է մի պայմանական գծով, որն անցնում է՝

  • ստորին ծնոտի ստորին եզրով,
  • ստորին ծնոտի անկյունով (angulus mandibulae),
  • ստորին ծնոտի վերել ճյուղի հետին եզրով,
  • արտաքին լսողական անցուղու ստորին եզրերով,
  • պտկաձև ելունի առաջային և հետին եզրերով,
  • վերին վզարմատային գծով դեպի,
  • արտաքին ծոծրակային ցցաթումբ (protuberantia occipitalis externa):

Գլուխը իր հերթին բաժանվում է 2 շրջանի՝

  1. ուղեղային շրջան
  2. դիմային շրջան

Գլխի ուղեղային և դիմային շրջանների սահմանը անցնում է՝

  • վերակնակապճային եզրով (margo supraorbitalis),
  • ակնակապճի վերին դրսային եզրով,
  • այտային աղեղի վերին եզրով մինչև
  • արտաքին լսողական անցուղի(meatus acusticus externus):

Գլխի ուղեղային բաժինը իր հերթին բաժանվում է՝

  1. գանգի հիմի (basis cranii)
  2. գանգաթաղի (fornix cranii, calvaria)

Գանգաթաղի և գանգի հիմի միջև սահմանը հորիզոնական տարված մի հարթություն է, որն անցնում է՝

  • վերակնակապճային եզրով,
  • այտային աղեղի վերին եզրով,
  • պտկաձև ելունի հիմով,
  • վերին վզարմատային գծով մինչև
  • արտաքին ծոծրակային ցցաթումբ։


Գանգաթաղը
կազմված է հետևյալ տեղագրական շրջաններից՝

  • կենտ ճակատ-կողմնա-ծոծրակային (regio fronto-parieto-occipitalis)
  • զույգ քունքային շրջաններից (regio temporalis)։


Դիմային շրջանը
բաժանվում է հետևյալ շրջանների՝

  • Միջային՝
    • քթի շրջան (regio nasalis)
    • բերանի շրջան (regio oralis)
    • կզակի շրջան (regio mentalis)
    • ակնակապճի շրջան (regio orbitalis)
  • Կողմնային մակերեսային՝
    • ծամիչ-հարականջային շրջան (parotideomasseterica),
    • թշի շրջան (regio buccalis)
  • Կողմնային խորանիստ՝
    • դեմքի խորանիստ կողմնային շրջան (regio facialis lateralis profunda)

 

 

4 thoughts on “Գլխի տեղագրական շրջանները

  1. Շնորհակալ ենք նման աշխատանքի համար :Բավականին ստացված է :

Թողնել մեկնաբանություն