սպասիր․․․

Նորածնի գանգը

Նորածնի գանգը

Նորածնի գանգն ունի մի շարք առանձնահատկություններ։

  • ուղեղային գանգը ծավալով 8 անգամ ավելի մեծ է դիմայինից։ մինչդեռ չափահասի մոտ ծամիչ ապարատի լրիվ զարգացման հետևանքով ուղեղային գանգը դիմայինից մեծ է 2 անգամ,
  • նորածնի ակնակապիճները ավելի լայն են,
  • գանգի հիմը իր աճով հետ է մնում թաղից,
  • ոսկրերը միացած են միմյանց լայն աճառային և շարակցահյուսվածքային միջնաշերտերով, կարանները ձևավորված չեն, ոսկրերի եզրերը հարթ են, միայն 3-րդ տարում սկսվում է կարանների ատամների ձևավորումը, որոնք աստիճանաբար մեծանում են և մտնում հարևան ոսկրերի ատամների արանքները,
  • ճակատոսկրրը կազմված է երկու կեսերից, վերհոնքային աղեղները բացակայում են, ճակատային ծոցերը դեռևս չկան,
  • ծնոտները թերզարգացած են, որով էլ պայմանավորված է դիմային գանգի փոքր բարձրությունը,
  • ստորին ծնոտը կազմված է երկու մասից,
  • քունքոսկրի մասերը միմյանցից բաժանված են լավ արտահայտված ճեղքերով, որոնց մեջ կան շարակցահյուսվածքային կամ աճառային միջնաշերտեր։
  • պտկաձև ելունը զարգացած չէ,
  • գանգի վրա մկանային թմբերը և գծերը արտահայտված չեն։

Նորածնի մարմնի ամենաբնորոշ առանձնահատկությունը դա գաղտունների (fonticuli) առկայությունն է։

            Գաղտունները(fonticuli) գանգաթաղի չոսկրացած, շարակցահյուսվածքային (թաղանթային տեղամասրեն են)։

Գաղտունները 6-ն են՝ 2-ը դրված են գանգաթաղի միջին գծով,  4-ը՝ կողմնային։

    • առաջային (ճակատային) գաղտուն (fonticulus anterior (frontalis))ամենամեծն է, շեղանկյունաձև, տեղադրված է ճակատոսկրի երկու մասերի և երկու գագաթոսկրերի միջև։ Փակվում է կյանքի 2-րդ տարում։
    • հետին (ծոծրակային) գաղտուն (fonticulus posterior (occipitalis)) – եռանկյունաձև է, գտնվում է գագաթոսկրերի և ծոծրակոսկրի խրթեշի միջև, փակվում է կյանքի 2-րդ ամսում։
    • սեպաձև գաղտուն (fonticulus sphenoidalis) – յուրաքանչյուր կողմում կա, գտնվում է սեպոսկրի մեծ թևի և ճակատոսկրի, գագաթոսկրի, քունքոսկրի խրթեշի միացման տեղում։ փակվում է կյանքի 2-3-րդ ամսում
    • պտկաձև գաղտուն (fonticulus mastoideus)կազմված է քունքոսկրով, գագաթոսկրով և ծոծրակոսկրի խրթեշով։ Փակվում է կյանքի 2-3-րդ ամսում։

 

Գանգի հետծննդյան փոփոխությունները

Նորածնի գանգի նկարագրությունից պարզ է դառնում, որ ծնվելու պահին գանգի զարգացումը դեռևս ավարտված չէ և շարունակվում է կյանքի հետագա տարիներին։

Ծնվելուց հետո կարելի է տարբերել գանգի աճի երեք հիմնական շրջան՝

Առաջին շրջան (0-7 տարեկան)

  • առաջին տարվա ընթացքում գանգի ոսկրերի հաստությունը մեծանում է 3 անգամ,
  • թաղի ոսկրերում սկսվում են ձևավորվել արտաքին և ներքին թիթեղները, և նրանց միջև դիպլոեն։
  • զարգանում է քունքոսկրի պտկաձևային ելունը և նրա մեջ գտնվող պտկաձևային խորշիկները:
  • ձևավորվում է ոսկրային արտաքին լսողական անցուղին, որը կյանքի 5-րդ տարում վեր է ածվում ոսկրային օղակի։
  • 7 տարեկանում ավարտվում է ճակատոսկրի մասերի միաձուլումը, սերտաճում են մաղոսկրի մասերը,

Երկրորդ շրջան (7-13 տարեկան)

  • տեղի է ունենում գանգի դանդաղ հավասարաչափ աճ, հատկապես հիմքի շրջանում,
  • 13 տարեկանում ավարտվում է խրթեշապտկաձևային կարանի ձուլումը։
  • Այս տարիքում հիմնականում ավարտված է գանգի ոսկրերի առանձին մասերի սերտաճումը,

Երրորդ շրջան (13-23 տարեկան)

  • Բնորոշվում է գանգի ինտենսիվ աճով, գլխավորապես գանգի դիմային բաժնում, սեռական առանձնահատկությունների առաջացումով,
  • 13-ից հետո շարունակվում է գանգի ոսկրերի հետագա հաստացումը, ոսկրերի օդավորումը, որի հետևանքով գանգի զանգվածը համեմատաբար փոքրանում է՝ պահպանելով ամրությունը,
  • 20 տարեկանում ոսկրանում են սեպաձև և ծոծրակային ոսկրերի միջև կարանները,
  • Գանգի հիմքի աճը ըստ երկարության այս շրջանում ավարտվում է;

20-30 տարեկանից հետո տեղի է ունենում գանգաթաղի կարանների սերտաճում։

Առաջինը փակվում է սագիտալ կարանը՝ 22-35 տարեկան, այնուհետև պտկաձևը միջին մասում՝ 24-41 տարեկան, լյամբդայաձևը՝ 26-42 տարեկան, պտկաձևածոծրակայինը՝ 30-81 տարեկան։ Խրթեշային կարանը հազվադեպ է փակվում։ Կարանների սեերտաճման գործընթացը անհատական է։

Տարեց հասակում կարանները փակվելու հետ միասին նկատվում է դիմային գանգի մեջ աստիճանական փոփոխություններ։ Ատամների մաշվելու և ընկնելու հետ կապված կապված փոքրանում են ատամնաբնային ելունները, իսկ դիմային գանգը կարճանում է։ Գանգի ոսկրերը դառնում են ավելի բարակ և փխրուն։

Մարդու գանգի սեռային տարբերություններն աննշան են։ Այդ պատճառով երբեմն դժվար է տարբերել տղամարդու և կնոջ գանգերը։ Սակայն որոշ առանձնահատկություններ կան՝

  • Տղամարդու գանգի վրայի թմբկությունները (մկանների ամրացման տեղերը) ավելի լավ են արտահայտված,
  • Ուժեղ են ցցված ծոծրակը և վերհոնքային աղեղները,
  • Ակնակապիճներն ունեն համեմատաբար մեծ չափսեր տղամարդու մոտ, ինչպես նաև հարքթային ծոցերը,
  • Ոսկրերը սովորաբար ավելի հաստ են, քան կնոջը,
  • Տղամարդու գանգն ավելի տարողունակ է՝ տղամարդունը՝ 1450սմ2, իսկ կնոջը՝ 1300սմ2։ Այս տարբերությունը կարելի է բացատրել կանանց մարմնի ավելի փոքր չափսերով:

 

3 thoughts on “Նորածնի գանգը

Թողնել մեկնաբանություն