Վիտամին B1 (թիամին)
Կառուցվածքը
Վիտամին B1-ը (թիամին, հականեվրիտային) առաջին անգամ անջատել է Կ. Ֆունկը 1912թ. որն առաջին ստացված բյուրեղային վիտամինն էր:
Կազմված է պիրիմիդինային և թիազոլային օղակներից՝ միացած մեթիլենային կամրջակով:
Երկու օղակներն էլ սինթեզվում են առանձին ֆոսֆորիլացված ձևերով, հետագայում միանում են 4-րդ ազոտի ատոմի միջոցով:
Թիամինը՝
- լավ լուծվում է ջրում,
- պահպանում է իր կենսաբանական ակտիվությունը բարձր ջերմաստիճանում մշակման դեպքում,
- չեզոք և հիմնային pH-ի պայմաններում այն արագ քայքայվում է: Սրանով է պայմանավորված վերջինիս քայքայումը խմորեղենի պատրաստման ժամանակ, երբ խմորին սոդա է ավելացվում:
Աղբյուրները և օրական պահանջը
Վիտամին B1-ը լայնորեն տարածված է բնության մեջ: Նրա հիմնական մասը մարդը ստանում է բուսական սննդի միջոցով: Այն մեծ քանակությամբ պարունակվում է հացահատիկներում, լոբիում, սոյայում, հնդկացորենում, արևածաղկի, կտավատի սերմերում: Կենդանական սննդամթերքներից մեծ քանակությամբ պարունակվում է լյարդում, մսում, ուղեղում:
Օրական պահանջը կազմում է 2-3գ:
Ածխաջրերի քանակի ավելացումը սննդակարգում բարձրացնում է օրգանիզմի պահանջը B1 վիտամինի նկատմամբ:
Ճարպերի քանակի ավելացումը, ընդհակառակը՝ նվազեցնում:
Վիտամին B1-ի յուրացումը
Վիտամին B1-ը՝
- հեշտությամբ ներծծվում է աղիներում,
- չի կուտակվում հյուսվածքներում,
- չունի թունավոր ազդեցություն,
- ավելցուկը հեռացվում է մեզի միջոցով:
Վիտամին B1-ի ակտիվ ձևը թիամինպիրոֆոսֆատն է (ԹՊՖ): Այս փոխակերպման ռեակցիան կատալիզվում է սպեցիֆիկ ԱԵՖ-կախյալ թիամինպիրոֆոֆսոկինազ ֆերմենտի միջոցով, որը մեծամասամբ պարունակվում է լյարդում և գլխուղեղում:
Եթե թիամինը օրգանիզմ է մտնում թիամինպիրոֆոսֆատի ձևով, ապա պիրոֆոսֆատային խումբը աղիներում առկա պիրոֆոսֆատազի ազդեցությամբ ճեղքվում է:
Վիտամին B1-ը թիամինպիրոֆոսֆատի ձևով մտնում է առնվազն 5 ֆերմենտների կազմության մեջ, որոնք մասնակցում են նյութերի միջանկյալ փոխանակությանը: Մտնում է՝
- Պիրուվատային ֆերմենտային համակարգի մեջ, որը կատալիզում է
sA89cBBfsmj
eaaclIdupyB
hfSWz8EVZza
Ks1xgO1fdC1