Վիտամինների ընդհանուր բնութագիրը
Վիտամինները՝
- անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության, աճի և բազմացման համար,
- ցածրամոլեկուլային քիմական միացություններ են,
- մարդու օրգանիզմում չեն սինթեզվում (բացի վիտամին D-ից), սինթեզվում են բույսերի և մանրէների կողմից,
- չեն օգտագործվում որպես էներգիայի աղբյուր:
Վիտամին բառը առաջին անգամ օգտագործել է լեհ գիտնական Կ. Ֆունկը (1912թ. vitamine), որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «vita» – կյանք և «ամին», քանի որ նրա կողմից անջատված նյութը պարունակում էր ամինոխումբ:
Սննդում տվյալ վիտամինի լրիվ բացակայության կամ յուրացման լրիվ խախտման դեպքում առաջանում է ավիտամինոզ:
Սննդում տվյալ վիտամինի մասնակի բացակայության կամ յուրացման մասնակի խախտման դեպքում առաջանում է հիպովիտամինոզ (կարդալ ավելին):
Սննդում տվյալ վիտամինի ավելցուկի դեպքում առաջանում է հիպերվիտամինոզ, որը հանդիպում է ավելի հազվադեպ, քան հիպովիտամինոզը:
Վիտամինների դասակարգումը
Կախված ոչ բևեռացված օրգանական լուծիչներում և ջրում լուծելիության ունակությունից՝ վիտամինները բաժանում են 2 հիմնական խմբի՝
- ջրալույծ վիտամիններ`
Ջրալույծ վիտամինները հիմնականում՝
- մտնում են կոֆերմենտների (ոչ սպիտակուցային ցածրամոլեկուլային օրգանական միացություններ) կազմության մեջ, որոնք սպիտակուցի մոլեկուլի (ապոֆերմենտի) հետ միասին մասնակցում են տարբեր քիմիական ռեակցիաներին իրականացմանը:
- հեշտությամբ լուծվում են ջրում, հետևաբար հեշտությամբ էլ դուրս ենբերվում օրգանիզմից՝ ավելցուկի դեպքում չհանգեցնելով հիպերվիտամինոզի առաջացմանը,
- մեծամասամբ օրգանիզմում չեն սինթեզվում, այդ պատճառով նրանց պակասը կամ բացակայությունը սննդում բերում է նյութափոխանակության լուրջ խանգարումների առաջացմանը:
Գոյություն ունեն նաև վիտամինանման նյութեր՝